Էլ Սենթ Ջոն
From Wikipedia, the free encyclopedia
Էլ Սենթ Ջոն (անգլ.՝ Al St. John, սեպտեմբերի 10, 1892(1892-09-10) կամ սեպտեմբերի 10, 1893(1893-09-10)[1], Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - հունվարի 21, 1963(1963-01-21)[3], Lyons, Ջորջիա, ԱՄՆ), համր կինոյի ամերիկացի կատակերգու, գործունեությունն սկսել է Մաք Սեննեթի «Keystone Studios» ստուդիայում, որտեղ նրա գործընկերները եղել են Չարլի Չապլինը, Ռոսկո Արբակլը, Մեյբլ Նորմանը, իսկ ավելի ուշ նկարահանվել է նաև Բաստեր Քիթոնի, Հարլոլդ Լոյդի հետ։ 20-ական թվականներին եղել է իր մասնակցությամբ ֆիլմերի սցենարիստն ու ռեժիսորը։ Բ-կարգի ձայնային ֆիլմերում խաղացել է բնահատուկ դերեր։ Գործունեությունն ավարտել է որպես հեռուստատեսությամբ թողարկվող սերիալների դերասան։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 346 ֆիլմում (ներառյալ կարճամետրաժ ֆիլմերը և հեռուստասերիալները), որոնցից շատերը կորել են։
Էլ Սենթ Ջոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1892(1892-09-10) կամ սեպտեմբերի 10, 1893(1893-09-10)[1] |
Ծննդավայր | Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Մահացել է | հունվարի 21, 1963(1963-01-21)[3] |
Մահվան վայր | Lyons, Ջորջիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, սցենարիստ և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |