Մաք Սեննեթ
From Wikipedia, the free encyclopedia
Մաք Սեննեթ (Sennett) իսկական անունը և ազգանունը՝ Մայքլ Սինոթթ (Sinnott) (հունվարի 17, 1880(1880-01-17)[1][2][3][…], Melbourne, Le Val-Saint-François, Էստրի, Քվեբեկ, Կանադա - նոյեմբերի 5, 1960(1960-11-05)[1][2][4][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, դերասան։
Մաք Սեննեթ անգլ.՝ Mack Sennett | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1880(1880-01-17)[1][2][3][…] |
Ծննդավայր | Melbourne, Le Val-Saint-François, Էստրի, Քվեբեկ, Կանադա |
Մահացել է | նոյեմբերի 5, 1960(1960-11-05)[1][2][4][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, դերասան, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, հեռուստահաղորդավար, կոմպոզիտոր, կինոդերասան, պրոդյուսեր և կատակերգու |
Պարգևներ և մրցանակներ | |
Mack Sennett Վիքիպահեստում |
1902 թվականից Նյու Յորքի թատրոններում եղել է կատակերգակ դերասան, երգիչ, պարող։ 1908 թվականից կինոյի դերասան, ապա՝ ռեժիսորի ասիստենտ, 1910 թվականից ռեժիսոր։ 1912 թվականին հիմնել է «Քիսթոուն» սեփական կինոընկերությունը։ Սեննեթը զավեշտական դրությունների, անտրամաբանական սրամիտ հնարանքների վրա հիմնված ամերիկյան. կինոկատակերգական ժանրի նախահայրն է։ Նա է «հայտնաբերել» աշխարհահռչակ դերասաններ Չառլի Չապլինին, Մասոն Նորմանին, Ռ. Արբեքլին, Բ. Տյորպինին, ավելի ուշ՝ Դ. Սուենսոնին, Բ. Քիթոնին, Հ. Լլոյդին և ուրիշների։ 1916 թվականից հիմնականում եղել է պրոդյուսեր։ Հնչուն կինոյից հետո իր ստեղծած ժանրի ավանդույթները շարունակելու Սեննեթի փորձերը հաջողություն չեն ունեցել։ 1935 թվականից թողել է կինոն։