From Wikipedia, the free encyclopedia
Էդվարդ Ջոն Փոյնթեր (անգլ.՝ Edward John Poynter, մարտի 20, 1836[1][2][3][…], Փարիզ, Հուլիսյան միապետություն - հուլիսի 26, 1919[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի նկարիչ, Արունդելյան միության անդամ։
Էդվարդ Փոյնթեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1836[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Հուլիսյան միապետություն |
Մահացել է | հուլիսի 26, 1919[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Heatherley School of Fine Art? և Ipswich School? |
Երկեր | Andromeda? |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս և արվեստագետ |
Աշխատավայր | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Ամուսին | Agnes Poynter?[5] |
Ծնողներ | հայր՝ Ambrose Poynter?[6][5], մայր՝ Emma Forster?[6][5] |
Զբաղեցրած պաշտոններ | PRA? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երեխաներ | Ambrose Macdonald Poynter?[6][5] և Sir Hugh Edward Poynter, 3rd Bt.?[6][5] |
Edward Poynter Վիքիպահեստում |
Էդվարդ Փոյնթերը ծնվել է 1836 թվականի մարտի 20-ին, Փարիզում՝ ճարտարապետ և նկարիչ Ամբրոսիա Փոյնթերի ընտանիքում։
1853 թվականին 17-ամյա Փոյնթերը Հռոմում հանդիպում է Ֆրեդերիկ Լեյթոնին, ով մեծ տպավորություն է թողնում Փոյնթերի վրա։
1856-1859 թվականներին Փոյնթերը նկարչական կրթություն է ստացել Վեսթմինսթերյան դպրոցում և Իփսվիչում։ Գեղանկարչության դասեր է ստացել Լոնդոնում, Հռոմում և Փարիզում՝ Շառլ Գլեյրի մոտ (Ուիսթլերի հետ միասին)։ Մեծ ճանաչում է ձեռք բերել պատմա-դիցաբանական կտավների շնորհիվ, ինչպիսիք են՝ «Իսրայելը Եգիպտոսում» (1867), «Շեբայի թագուհու այցը» (1871-1875), «Սողոմոն արքա» (1890)։
1866 թվականին Փոյնթերն ամուսնացել է հոգևորական-մեթոդիստ Ջորջ Բրաուն Մաքդոնալդի դստեր՝ գեղեցկուհի Ագնես Մաքդոնալդի հետ։ Ունեցել են երեք երեխա։
1871 թվականին Փոյնթերը դարձել է Ակվարելիստների բելգիական կազմակերպության անդամ։
1876 թվականին ընտրվել է որպես Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 1896 թվականից դարձել է ակադեմիայի նախագահ։ Միաժամանակ՝ 1894-1904 թվականներին Փոյնթերը զբաղեցրել է Լոնդոնի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնը։
1902 թվականին նրան շնորհվել է բարոնետի տիտղոս։
Փոյնթերը մահացել է Լոնդոնում՝ 1919 թվականին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.