From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Օլբի (անգլ.՝ Edward Albee, մարտի 12, 1928[2][3][1][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 16, 2016[4][5][6], Montauk, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի դրամատուրգ։ ԱՄՆ-ի Արվեստների ազգային ակադեմիայի անդամ (1966)։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում։
Ծննդյան անուն | անգլ.՝ Edward Franklin Albee |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1928[2][3][1][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 16, 2016[4][5][6] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Montauk, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, սցենարիստ, համալսարանի դասախոս և թատերական ռեժիսոր |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Չոութ Ռոզմարի Հոլ, Trinity College?, Lawrenceville School?, Rye Country Day School? և Valley Forge Military Academy and College? |
Ուշագրավ աշխատանքներ | Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից և The Goat, or Who Is Sylvia?? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և PEN America |
Աշխատավայր | Հյուստոնի համալսարան |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Terrence McNally?[10] |
Ազգականներ | Reed A. Albee?[11] |
Ներշնչվել է
| |
Edward Albee Վիքիպահեստում |
Ծնվելուց երկու շաբաթ հետո որդեգրվել է թատերական սրահների հարուստ սեփականատեր Ռիդի և Ֆրենսիս Օլբիի ընտանիքի կողմից։ Նա ավարտել է Չոատի դպրոցը և մեկ տարուց ավելի հաճախել է Հարթֆորդի (Կոնեկտիկուտ նահանգ ) Տրինիտի քոլեջ։ Հետո հաստատվեց Նյու Յորքում, զբաղվել է պատահական աշխատանքներով՝ գրասենյակային ծառայող, բարմեն, գրքեր և սկավառակներ վաճառող, աշխատել է ռադիոյում, չնայած նյութապես ապահոված էր։ Ապրել է Գրինվիչ-Վիլիջում, փորձել է իրեն պոեզիայում և արձակում։ Որպես դրամատուրգ հանդես է եկել 1959 թվականին, ավելի ուշ հանդես է եկել ի պաշտպանություն խոստումնալից դրամատուրգների՝ Օլբի-Բարր-Ուայլդեր միավորման միջոցով։
1960 թվականին լույս տեսավ պիեսների առաջին ժողովածուն, դրա նախաբանում նշելով «Անսովոր։ Անհավատալի։ Անսպասելի»։ Նա հանդիսանում է այսպես ասած «Աբսուրդի թատրոնի» ներկայացուցիչ։
Կերպարների չճշտված բախումները և նատուրալիստական բեմական էֆեկտները Օլբիի պիեսներում փոխանցում են ժամանակակից կյանքի անմտությունը։
Դրանցում նկատելի է Է. Իոնեսկոյի ազդեցությունը, և Օլբին սիրով ընդունում է, որ շատերին է պարտական ֆրանսիացի դրամատուրգին։ «Անկայուն հավասարակշռություն» (A Delicate Balance, 1966) պիեսի համար ստացավ ամենամյա «Թոնի» և Պուլիցերյան մրցանակ (1967), 1975 թվականին ստացավ Պուլիցերյան մրցանակ «Ծովային տեսարան» (Seascape, 1975) դրամայի համար, 1994 թվականին՝ «Երեք բարձրահասակ կանայք» (Three Tall Women, 1994) պիեսի համար, որը արժանացել է նաև քննադատ թատերագետների կողմից շնորհվող մի շարք պարգևների։
Օլբիի ստեղծագործությունները խոսում են մարդկանց մենակության և նրանց անկարողությունը փոխըմբռնման նկատմամբ։ Սրամիտ, կենդանի երկխոսություններում գրողը մարդկային շփումը ներկայացնում է որպես ինքնահաստատման պայքար։ Առավել ցայտուն այն մարմնավորվում է «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Who’s Afraid of Virginia Woolfe?, 1962, «Թոնի» մրցանակ), որտեղ համալսարանի պրոֆեսորը և նրա զայրացած կինը ողջ գործողության ընթացքում բառիս բուն իմաստով խաչվում են միմյանց և երկու դժբախտ հյուրերին։ Այն Հայաստանում բեմադրվել է 1984 թվականին։ Օլբիի ստեղծագործական ոճի բազմազանությունը բացահայտում է այնպիսի տարբեր պիեսներ, ինչպիսին է մետաֆիզիկական այլաբանություն «Պստլիկ Ալիսան» (Tiny Alice, 1964), համապատասխանելով սյուժետային դրամայի պահանջներին, և «Մեջբերումներ նախագահ Մաոյի կողմից» (Box — Mao — Box, 1968), որտեղ բեմական կերպարների ելույթը և հետնաբեմի եթերային ձայները բավականին փոխկապակցված են, ինչպես երաժշտական թեմաները ձայնակարգության տեսությունում, քան որևէ կապակցված երկխոսություն են կառուցում։
Օլբիի մի գործողությամբ սկզբնական պիեսները, ի տարբերություն հետագա երեք գործողությամբ պիեսների, առաջին անգամ բեմադրվել են Եվրոպայում, որտեղ իրեն բարձր են գնահատում, և հետո արդեն ԱՄՆ-ում։ Բացի թվարկվածներից, Օլբին գրել է նաև «Ինչ է տեղի ունեցել կենդանաբանական այգում» (The Zoo Story, 1959), «Բեսսի Սմիթի մահը» (The Death of Bessie Smith, 1960), «Ֆեմ ու Յեմ» (Fam and Yam, 1960), «Ամերիկյան երազանք» (The American Dream, 1961), «Տիկինը Դյուբուկից» (The Lady from Dubuque, 1977) և «Մարդ՝ երեք ձեռքերով» (The Man With Three Arms, 1983) պիեսները։
Նրան են պատկանում հետևյալ բեմականացումները. «Բալլադը տխուր սրճարանի մասին» (The Ballad of the Sad Cafe, 1963) ըստ Կարսոն Մակ-Կալերսի, «Մալքոլմ» բեմականացումը ըստ Ջ. Պարդիի դրամայի, «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (Breakfast at Tiffany’s, 1966) ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի նովելի հիման վրա, անգլիացի դրամատուրգ Ջայլս Կուպերի «Ամեն ինչ այգում» (Everything in the Garden, 1967) պիեսի վերամշակումը և Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» (Lolita, 1979) դրաման, «Պիես նորածնի մասին» (The Play About the Baby, 2000) և այլն։ Օլբիի վերջին ստեղծագործություններից մեկը՝ «Ես, ես և իմ անձը» («Me, myself and I») ներկայացվել է 2010 թվականին Նյու Յորքում[12]։
Վերջին շրջանի ստեղծագործություններից ուշագրավ են «Ամեն ինչ ավարտված է» (անգլ.՝ All Over, 1970) և «Ծովային տեսարան» (անգլ.՝ Seascape, 1975) դրամաները։ Մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ Նյու Յորքի արվարձանում գտնվող իր տանը։
«Պատմություն կենդանաբանական այգում» (անգլ.՝ The Zoo Story, 1959) անդրանիկ պիեսը ներկայացնում է ժամանակի ամերիկյան իրականությունը համակած կոնֆորմիզմի և անհատի օտարման ողբերգական հետևանքները։
«Բեսսի Սմիթի մահը» (անգլ.՝ The Death of Bessie Smith, 1959) պիեսում Օլբին հանդես է գալիս տիրող կարգերի խիստ քննադատությամբ և ռասիզմի մերկացումով։
«Ավազատուփ» (1959) և «Ամերիկյան երազանք» (անգլ.՝ The American Dream, 1960) ստեղծագործություններում դրամատուրգը պատռում է ամերիկյան բարեկեցության կեղծ դիմակը։
«Բալլադ տխուր պանդոկի մասին» (1963), «Երերուն հավասարակշռություն» (անգլ.՝ A Delicate Balance, 1966, Պուլիտցերյան մրցանակ) պիեսներում Օլբին ռեալիստորեն նկարագրել է ավանդական բարոյական արժեքների ճգնաժամի և մարդկանց ճակատագրական անջատվածության հարուցած ծանր ապրումները։
1996 թվականին ստասել է «Քենեդու կենտրոն» մրցանակը արդյունավետ ապրած կյանքի համար, 1997 թվականին նախագահ Բիլ Քլինթոնը նրան Ազգային մեդալ հանձնեց արվեստի բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.