From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Սեպիր (անգլ.՝ Edward Sapir, հունվարի 26, 1884[1][2][3][…], Լեմբորկ - փետրվարի 4, 1939[4][1][2][…], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4]), ամերիկացի լեզվաբան, ազգագրագետ, արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ։ Չիկագոյի (1927-1931) և Եյլի (1931 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ ԱՄՆ-ի լեզվաբանական (1933) և մարդաբանական (1938) ընկերությունների նախագահ։
Էդուարդ Սեպիր անգլ.՝ Edward Sapir | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1884[1][2][3][…] Լեմբորկ |
Մահացել է | փետրվարի 4, 1939[4][1][2][…] (55 տարեկան) Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | մարդաբան, լեզվաբան, լեզվի սոցիոլոգիա, համալսարանի դասախոս, ազգագրագետ և փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Եյլի համալսարան և Չիկագոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն, Էթնոլոգիա և Էթնիկական հոգեբանություն |
Պաշտոն(ներ) | Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան (1909), Սթայվեսանթի անվան ավագ դպրոց և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | իդիշ և անգլերեն[5][6] |
Գիտական ղեկավար | Ֆրանց Բոաս |
Եղել է գիտական ղեկավար | Բենջամին Լի Ուորֆ |
Պարգևներ | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Edward Sapir Վիքիպահեստում |
Հիմնական աշխատությունները նվիրված են ընդհանուր լեզվաբանության խնդիրներին, ամերիկյան հնդկացիական լեզուներին։ «Լեզու» (1921) գրքում Սեպիրը շարադրել է լեզվաբանական իր դրույթը (լեզուն խիստ կազմակերպված համակարգ է), որը նշանակալի ազդեցություն է գործել ժամանակակից ամերիկյան ստրուկաուրալիզմի վրա, տվել լեզուների տիպաբանական յուրօրինակ դասակարգում։ Սեպիրի համար բնորոշ է լեզվի սոցիալական էության ըմբռնումը և մարդաբանության ու լեզվաբանության մեջ ռասայական տեսությունների մերժումը։ Շրջապատող աշխարհի մասին մարդու պատկերացումների համակարգի ձեավորման վրա լեզվի ազդեցության վերաբերյալ Սեպիրի հիպոթեզը (այսպես կոչված՝ Սեպիր-Ուորֆի հիպոթեզ) ընկած է էթնոլինգվիստիկայի հիմքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.