հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Էդմոնդ Արմենի Տիգրանյան (մարտի 9 (22), 1911, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1994, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր (1984), ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1953)։
Էդմոնդ Տիգրանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9 (22), 1911 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1994 (83 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1937) |
Ուշագրավ աշխատանքներ | Արմեն Տիգրանյանի հուշարձան |
Edmond Tigranian Վիքիպահեստում |
Կոմպոզիտոր, հասարակական գործիչ Արմեն Տիգրանյանի որդին, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Տիգրանյանի եղբայրը։
Էդմոնդ Տիգրանյանը ծնվել է 1911 թվականին, Ալեքսանդրապոլում[1]։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1937-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիում՝ Գ. Մ. Տեր-Միքելյանի գլխավորած «Կավտրանսպրոեկտ» ճարտարապետության արվեստանոցում, 1940-1960 թվականներին՝ Երևանի տարբեր նախագծային ինստիտուտներում։ 1960 թվականից դասավանդել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, (պրոֆեսոր՝ 1985 թվականից)։
Էդմոնդ Տիգրանյանի նախագծերով Վրաստանում կառուցվել են Սևծովյան երկաթուղային (Գագրա, Փոթի, Քոբուլեթ ) կայարանների շենքերը, կամուրջներ, բնակելի տներ, ակումբներ։
Հեղինակ է Երևանի երկաթուղային կայարանի (1949-1955), ԵՊՀ (1949-1965, 1971, 1982), Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի (1958-1965) համալիրների, Արևմտյան օդանավակայանի (1958), բնակելի և հասարակական շենքերի (1947-1956), Ջերմուկի թիվ 1 առողջարանի (1962) և այլն։
1987 թվականին Երևանում տեղադրված Արմեն Տիգրանյանի հուշարձանի ճարտարապետն է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.