From Wikipedia, the free encyclopedia
Զիմուլտան (գերմ.՝ Simultan), պատմական հատոր՝ գրված Ինգեբորգ Բախմանի կողմից 1972 թվականին։
Զիմուլտան | |
---|---|
Հեղինակ | Ինգեբորգ Բախման |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բախմանի արձակ հատոր Զիմուլտանը բաղկացած է հետևյալ 5 պատմվածքներից[1]։
Մի համաժամանակյա թարգմանչուհի երկու օր ճանապարհորդում է հենց հիմա հայտնի դիվանագետ Լյուդվիգ Ֆրանկելի հետ Միջին Իտալիայում՝ իրենց լարված աշխատանքային կյանքից հանգստանալու նպատակով։ Սկզբում նրանք գիշերում են Պաեստումի մոտ գտնվող մի հյուրանոցում։ Դրանից հետո ավտոուղևորությամբ նրանք հասնում են մի փոքրիկ ծովափնյա վայր՝ Մարաթեա, որտեղ նրանք մի փոքրիկ հյուրանոցում են իջևանում։ Ծովում լողալուց հետո երկուսով ձեռնարկում են էքսկուրսիա դեպի մոտ գտնվող սարեր՝ որտեղ թարգմանչուհին զառիվեր ճանապարհներով ավտոուղևորությունից հետո և Քրիստոսի արձանը տեսնելու ժամանակ, իրեն վատ է զգում։ Այդ իրադարձությունից հետո երկուսով լքում են հյուրանոցը։
Բեատրիքսը ամենից հաճույքով ողջ օրը անկողնում պառկում է։ Իր սոցիալական շփումները պահպանելու համար՝ նա պետք է դրանից հրաժարվի։ Քանի որ նա 21 տարեկանում դեռևս աշխատանք չունի, նա մշտական ասում է իր ընկերոջը, որ պետք է իր կրթական մակարդակը բարձրացնի։ Սակայն միակ բանը, ինչ Բեատրիքսը հաճույքով անում է՝ Ռենե գեղեցկության սրահ գնալն է։ Երբ նա մի անգամ այնտեղ կրկին իր մազերը հարդարելու և շպարվելու համար էր գնացել, նրա նյարդերը տեղի են տալիս և նա փչացնում է ողջ գեղեցկությունը նրանով, որ նա ոչ պիտանի կրեմը կեղտաշորով քսելով՝ փչացնում է շպարը և իր նոր սանրվածքով քայլում է անձրևի տակով։
Միրանդան ծայրահեղ կարճատես է, միասին 7,5 դիոպտրիա է աստիգմատիզմուսը, և նրա աչքերի թերությունը թվում է որպես երկնքի ընծա, քանի որ դրա շնորհիվ նա չպետք է աշխարհի գազանությունը տեսնի։ Դեռ անգիտակցաբար էլ, նա մշտապես մոռանում և կորցնում է իր ակնոցները։ Այդ պատճառով նա մարդկանց ճանաչում է միայն այն ժամանակ, երբ նա նրանց դեմ հանդիման է կանգնում։
Տարեց տիկին Ջորդանը ապրում է Վիեննայի մի փոքրիկ բնակարանում և նրա որդին՝ ով բժիշկ է,նրան հազվադեպ է այցելում։ Որդու տիկինը՝ Ֆրանցիսկան, գիտակցում է տարեց կնոջ մենակությունը և սկսում է նրա մասին հոգ տանել։ Մի քանի խոսակցությունից հետո նա հասկանում է, որ տիկին Ջորդանը իր որդուց վախենում է։ Տարեց կինը նաև միշտ ավելի հաճախ հիշատակում է, որ նա շան հաչոց է լսում, չնայած դա գոյություն չունի։ Ավելի ուշ Ֆրանցիսկան տեղեկանում է, որ ծեր կինը մի անգամ շուն է ունեցել և նրան միայն այն պատճառով է հանձնել, քանի որ իր որդին շուն տանել չի կարողացել։ Այդ զրույցից հետո Ֆրանցիսկան ծեր տիկնոջն այլևս երբեք չի այցելում և որդին կրկին ավելի հաճախ է զանգահարում մորն ու պատմում իր նոր ընկերուհու մասին։ Վերջում ծանուցում է գալիս, որ ինչպես ծեր տիկին Ջորդանը, այնպես էլ Ֆրանցիսկան, դրանից կարճ ժամանակ անց մահացած են լինում։
Էլիզաբեթ Մատղայը՝ մոտավորապես հիսուն տարեկան, Լոնդոնում լարված լինելուց հետո՝ որտեղ նա իր եղբոր հարսանիքին է ներկա գտնվել, այցելում է իր տարեց հայրիկին՝ Քլագենֆուրտի մի ծայրամաս։ Հուզված իր մանկության վայրերով՝ մոտակա Վյորթերզե ճանապարհորդությունների ժամանակ, նա վերամշակում է իր ողջ մտավոր կյանքը՝ հատկապես իր սիրային հարաբերությունները։ Վիեննայից Էլիզաբեթը լրագրողուհուց սեփական ուժերով մինչև աստղերի լուսանկարչուհի է դարձել և դրա շնորհիվ ողջ աշխարհը շրջել է։ Փարիզում նա ոմն Տրոտայի է ճանաչել՝ ով նախկին Հափսբուրգների կայսրության ազնվական ընտանիքից է սերում։ Դա եղել է Էլիզաբեթի կյանքի միակ իսկական սերը, այնուամենայնիվ Տրոտան որոշ ժամանակ անց այդ հարաբերությունը խզել է։ Ավելի ուշ Էլիզաբեթն իմանում է, որ Տրոտան ինքնասպանություն է գործել։ Այդուհետ Էլիզաբեթը մշտապես սիրային կապեր է ունեցել, սակայն դրանցից ոչ մեկը այն բարձր մակարդակին չի եղել, ինչպես Տրոտայի հետ։ Երբ Էլիզաբեթի Քեղնթենում մնալը չափազանց ձանձրալի է դառնում, նա ճանապարհորդում է Փարիզ՝ իր այդ ժամանակվա ընկերոջ՝ Ֆիլիպի մոտ։ Վիեննայի օդանավակայանում նա հանդիպում է Տրոտայի մի զարմիկին, որին նա Տրոտայի հետ հարաբերությունների ընթացքում էր մակերեսային ճանաչել, և ով նրան մի երկտող է տալիս, որի վրա գրված էր, որ նա Էլիզաբեթին հավերժ սիրել է։ Փարիզում Էլիզաբեթը վերջ է դնում Ֆիլիպի հետ հարաբերություններին և ստանում է մի պատվեր Հոշիմինում, որը նա ընդունում է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.