From Wikipedia, the free encyclopedia
Զիաուր Ռահման (մայիսի 1, 1974 - հուլիսի 5, 2024[1], Դաքքա, Բանգլադեշ[1]), բանգլադեշցի շախմատիստ, գրոսմայստեր (2002), երկրորդ բանգլադեշցին, որն արժանացել է գրոսմայստերի կոչմանը[4]։ Նրա 2570 ՖԻԴԵ-ի վարկանիշը 2005 թվականից մինչ այժմ ամենաբարձրն է Բանգլադեշի շախմատիստների մեջ[5]։
Զիաուր Ռահման | |
---|---|
բենգալերեն՝ জিয়াউর রহমান | |
Պետություն(ներ) | Բանգլադեշ |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 1, 1974 |
Մահվան ամսաթիվ | հուլիսի 5, 2024[1] (50 տարեկան) |
Մահվան վայր | Դաքքա, Բանգլադեշ[1] |
Կոչում | գրոսմայստեր[2] և միջազգային վարպետ |
ՖԻԴԵ համար | 10200037 |
365chess | Ziaur_Rahman |
Chesstempo համար | 171744 |
ICCF համար | 171744 |
Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 1986[3], Շախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Պարգևներ և մրցանակներ |
Զիաուր Ռահման սովորել է Բանգլադեշի Դաքա նահանգի Դամոնդի քաղաքի ավագ դպրոցում, որից հետո ավարտել է Դաքայի համալսարանի մարդաբանության ֆակուլտետը[6]։
Ռահմանը արժանացել է միջազգային վարպետի (IM) կոչմանը 1993 թվականին։ Գրոսմայստերի կոչումանը նա արժանացել է 2002 թվականին՝ որպես երկրորդ բանգլադեշցին՝ Նիազ Մուրշեդից հետո[7]։ 2021 թվականին նա Դաքքայում հաղթել է «Mujib Borsho Invitational» մրցաշարը՝ը 7,5/9 հաշվով[8]։ Նրա խաղաոճը եղել է ամուր դիրքային։
Ռահմանը ամուսնացած էր Լաբանյայի հետ[9]։ 2022 թվականին Ռահմանը ներկայացրել է Բանգլադեշը Շախմատի 44-րդ օլիմպիադայում իր որդու՝ Թահսին Թաջվար Զիայի հետ, որը նույնպես շախմատիստ է։ Նրանք առաջին հայր ու որդի զույգն էին, որ հայտնվել են շախմատի ազգային հավաքականում[10]։
2024 թվականի հուլիսի 5-ին Ռահմանը Բանգլադեշի շախմատի ազգային մրցաշարի 12-րդ տուրում Էնամուլ Հոսեյն Ռաջիբի դեմ խաղի ժամանակ ընկել է գետնին[11], որից հետո նրան տեղափոխել են Շահբագ քաղաքի սրտաբանական հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է Սրտամկանի ինֆարկտից։ Նա 50 տարեկան էր[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.