From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունը Դանիայում, երկրի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ Դանիան, լինելով փոքր երկիր, ունի երկար տարիների պատմություն և հետաքրքիր մշակույթ։ Յուրաքանչյուր տարի Դանիա են ժամանում միլիոնավոր զբոսաշրջիկներ[1]։ 82 միլիարդ եկամուտով տուրիզմը համարվում է տնտեսության հիմնական ճյուղերից։
Արտասահմանից Դանիա ժամանող զբոսաշրջիկները հիմնականում ընդգրկում են մարդկանց հարևան երկրներից, ինչպիսիք են, օրինակ, Գերմանիան, որին հաջորդում են Շվեդիան, Նորվեգիան և Նիդեռլանդները։ Միջազգային տուրիստական կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային աղյուսակը ցույց է տալիս, որ Դանիան, 2007 թվականին ունենալով 4.7 միլիոն զբոսաշրջիկ, զբաղեցնում է 43–րդ հորիզոնականը։ 2010 թվականին երկիրն ունեցել է 8,7 միլիոն այցելու։ Սակայն, վերջին վիճակագրությունը ցույց է տվել, որ հյուրանոցներում գիշերելը աստիճանաբար նվազել է[2][3][4]։
Դանիայի տարածքի ավելի քան 10%-ը կազմում են անտառները և միայն 7000 կմ ծովափը, և շատ զբոսաշրջիկներ գալիս են Դանիա որպեսզի վայելեն Դանիայի ծովափերը և բնությունը։ Երկրի ճարտարապետությունն ու դիզայնը, ինչպես նաև գրական-գեղարվեստական ոճը գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը։ Բոլորովին վերջերս մրցանակի արժանացած ֆիլմերն ու հեռուստատեսային շոուները հազարավոր հետաքրքրասեր զբոսաշրջիկների են Դանիա բերել[1]։
Դանիայում շատ են ավազե լողափերը, որոնք գրավում են հատկապես գերմանացի զբոսաշրջիկներին։ Շվեդներին ու նորվեգացիներին գրավում է Կոպենհագեն քաղաքը։ Բացի դրանից, երիտասարդ սկանդինավիացիները մեկնում են Դանիա, երկրի մատչելի ու էժան գարեջրի, ինչպես նաև գինինների և այլ ալկոհոլային խմիչքների համար։
Որպես Եվրոպայի «ամենածեր» թագավորություն և Հանս Քրիստիան Անդերսենի ծննդավայր, Դանիային հաճախ անվանում են որպես «Հեքիաթների երկիր»[5][6][7][8][9][10]։ «Հեքիաթների երկիր» տերմինն ամբողջ աշխարհում այնքան է արմատացել, որ նույնիսկ միջազգային լուրերով, դա կլինի անկարգությունների կամ ծաղրանկարների նկատմամբ սկանդալ, «Դանիա» պետության փոխարեն անվանում են «Հեքիաթների երկիր»։
Դանիան ունի համեմատաբար մեծ արտագնա տուրիզմ։
2004 թվականին Կոպենհագենում, ինչպես նաև նրա հարակից տարածքներում գործում էր 136 հյուրանոց, որտեղ զբոսաշրջիկներն անցկացրել են 4.9 միլիոն գիշեր[11]։ Դրանից բացի քաղաքի նավահանգիստ է մտել զբոսաշրջիկներ տեղափոխող ավելի քան 250 նավ՝ քաղաք բերելով 350 հազարից ավելի մարդ[12][13]։
Զբոսաշջիկների համար ամենաայցելված տեսարժան վայրերն են Քրիստիանիա ազատ քաղաքը, «Ջրահարսը» քանդակը, Թիվոլին, որոնք գտնվում են Կոպենհագենում։ Հարցումը, որն իրականացրել է դանիական Berlingske Tidende օրաթերթը փաստում է, որ «Ջրահարսը» քանդակը համարվում է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը[14]։
Տեղի բնակիչների կողմից Կրոնբորգ ամրոցը ասոցացվում է Ուիլյամ Շեքսպիրի Համլետի հետ։ Դանիայում գտնվող Լուիզիանա ժամանակակից արվեստի թանգարանը համարվում է երկրի ամենաշատ այցելվող թանգարանը։ Ռոսկիլդե քաղաքում (գտնվում է Կոպենհագենից 30 կմ արևմուտք) անցկացվող ամենամյա Ռոսկիլդե փառատոնը ամեն տարի գրավում է ավելի քան 100 000 հյուրերի։ Քաղաքում գործում է նաև դանիացի գրող Կարեն Բլիքսենի թանգարանը։
Գերմանիային մոտ գտնվելու շնորհիվ Զելանդիա կղզու հարավը, ինչպես նաև հարակից կղզիները, Դանիայում դարձել է ամենաշատ այցելվող վայրերը։ Մոն կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր կավճե ժայռերով, Liselund լանդշաֆտային պարկով և ավազոտ լողափով։ Դանիայի հարավ-արևելքում գտնվող Ֆալստերին ևս ունի բազմաթիվ լողափեր, որոնց թվում է նաև Marielyst լողափը։ Լոլլան կղզում տեղակայված է Քնութենբորգ Սաֆարի պարկը։ Նեստվեդ քաղաքում է գտնվում անսովոր «կոնֆետային» ԲոնԲոն Լենդ զվարճանքների այգին։
Բորնհոլմ կղզին, գտնվելով Բալթիկ ծովում և տեղակայված լինելով Շվեդիայի հարավում, այցելուներին առաջարկում է գեղատեսիլ ծովային ժայռեր, ձկնորսական գյուղեր և ավազոտ լողափեր։ Այցելուների համար առավել գրավիչ են Ռյոննե, Գուլհեյմը, Սանդվիգը և Սվանիկեն քաղաքները։ Եվրոպայի խոշորագույն ամրոցի՝ Համմերսհուսի ավերակները կղզու ամենահայտնի հուշարձանն է։ Կղզի կարելի է հասնել Կյոգե քաղաքից լաստանավով, Կոպենհանգենից կամ շվեդական Իստադայից ոչ շատ հեռու գտնվող նավահագնստից։ Ռյոննեում նաև օդանավակայան է գործում։
Ֆյուն կղզին, որը միացված է Զելանդիային Մեծ Բելթ կամրջով, հաճախ զուգորդվում է Հանս Քրիստիան Անդերսենի հետ, որը ծնվել է կղզու գլխավոր քաղաքում՝ Օդենսեում։ Կղզու փոքր ափամերձ քաղաքները, ինչպիսիք են Ֆոբորը և Սվենբորգը, զբոսաշրջիկների կողմից համբավ է վայելում։ Այստեղ կան այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսք են Էգեսկով և Հվեդհոլմ ամրոցները և իրենց նեղլիկ և ծղոտե հյուղակներով Թուրյո, Թասինգ և Էրյո կղզիները։
Օլբորգ քաղաքը հյուսիսից և Օրհուս քաղաքը կղզու արևելքից համարվում է ուխտագնացության վայր ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների կողմից։ 14-րդ դարի Սուրբ Բուդոլֆի, 17-րդ դարի Օլբորգհուսի ամրոցը և Աննա Դևայի փողոցը համարվում է օլբուրգսյան ամենահայտնի տեսարժան վայրերը։ Օրհուսում Հին քաղաքը փաստացի համարվում է թանգարան, որում հավաքված են Դանիայի բոլոր ծայրերի հին տները։
Յուտլանդիայի մնացած տեսարժան վայրերի մեջ կարելի է առանձնացնել Լեգոլենդը Բիլլունում։ Այն բացվել է 1968 թվականին։ Էլբելթոֆթ քաղաքը հայտնի է իր հսկայական փողոցներով և փայտե կոնստրուկցիաներով տներով։ Սկագենը, կղզու հյուսիսում, հայտնի է իր ծովային տեսարաններով և նկարիչների միությամբ։ Հյուսիս արևմուտքում գտնվում են Լյոկկեն և Լյոնստրուպ ծովափնյա նավահանգիստները։ Եվ վերջապես Մորս կղզին հայտնի է իր բնության գեղեցկությամբ, ինչպես նաև զբոսաշրջիկներին գրավում է Ջեսպերհուս ծաղկե պարկով և Հանքլիթ քարափով, որոնք ունեն հիանալի տեսարաններ դեպի ծով։
Էլինգ գյուղը, որը տեղակայված է Յուտլանդիայի հարավ-արևելքում՝ Վայլեից ոչ հեռու, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում 900-ական թվականների վերջով թվագրվող երկու լցնովի մեծ դամբանաթմբերի և Հարալդ I-ի կառուցած ռունային քարերի շնորհիվ[15]։ Էսբերգից ոչ շատ հեռու տեղադրվել է դանիացի նկարիչ Սվենա Վիիգ Հանսենի քանդակը, որը ներկայացնում է չորս մեծ, սպիտակ, կավճից պատրաստված մարդկանց, որոնք նայում են ծովի հեռուն։ Դրանք ունեն 79 մետր բարձրություն, և քանդակները հայտնի են «Տղամարդիկ ծովի մոտ» (դան․՝ Mennesket ved havet) անվանմամբ։ Վերջինները տեսանելի են մի քանի կիլոմետր հեռավորությունից։
Դանիական նոր խոհանոցը սկանդինավյան նոր խոհանոցի մասն է, որ վերջին տասնամյակում արժանացել է միջազգային հանրության ուշադրությանը։ Տվյալ խոհանոցի ամենահայտնի ռեստորանները հիմնականում գտնվում է Կոպենհագենի տարածքում. ռեստորաններն են՝ Նորմա, Գերանիում, AOC ռեստորան, Դեն Ռոուդ քոթեջ և այլն։ Նոր դանիական խոհանոցի կարևոր շրջանային ռեստորաններն են Ti Trin Ned-ը Ֆրեդերսիայում և Ruths Gourmet-ը Սկագենում։
Բացի նոր դանիական խոհանոցից, Դանիան ունի մեծ թվով բարձրորակ ռեստորաններ համադամասերների համար, որտեղ մատուցվում են միջազգային խոհանոցների ամենատարբեր ուտեստներ, ինչը չի վրիպել միջազգային հանրության ուշադրությունից։ Կոպենհագենի շատ ռեստորաններ արդեն պարգևատրվել են Միշենի աստղերով և 2015 թվականին Օրհուսի մի քանի ռեստորաններ առաջին շրջանային ռեստորաններն էին, որոնք ստացել էին այդ բարձր վարկանիշը[16][17]։
Դանիական խոհանոցի ավելի տիպային ուտեստներից են սենդվիչները, որոնց հիմնական մասը բարակ կտրատված աշորայի հացն է։ Սկզբում սենդվիչները պատրաստվում են ծովամթերքից, ինչպիսիք են, օրինակ, ծովատառեխը, ապխտած օձաձուկը, ծովախեցգետինը կամ չորացրած տափակաձուկը ռեմուլադ սոուսի հետ միասին։ Այնուհետև անցնում են մսին. ավելացնում են խորոված խոզի կամ տավարի միս, մսագնդիկ, խոզապուխտ և լյարդային մսատրորվածք։ Սենդվիչները առատորեն լցոնված են սոխի օղակներով, բողկով, վարունգով, լոլիկներով, մաղադանոսով, ռեմուլադ սոուսով և մայոնեզով[18]։ Սննդամթերքները, որը հաճախ ուղեկցվում է գարեջով, երբեմն կարող է ուղեկցվել նաև սկանդինավյան ազգային աքվավիթ խմիչքով։ Երեկոյան սովորաբար տաք ուտեստներ են մատուցվում։ Դանիական ավանդական տաք ուտեստները ներառում են տապակած ձուկ, տապակած խոզի միս լցոնված կարմիր կաղամբով (ազգային ուտեստ), խոզի աղացած մսից պատրաստված կոտլետներ։ Որսի միսը սովորաբար մատուցում են աշնանը։ Սթեյքներն այժմ դառնում են ավելի ու ավելի տարածված։
Կոպենհագենի օդանավակայանը Սկանդինավիայում ամենամեծն է։ Օդանավակայանը գտնվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի կենտրոնից 8 կմ հեռավորության վրա՝ Կեստրուփ արվարձանում։ Այն երկաթուղուով կապված է Կոպենհագենի կենտրոնական կայարանի հետ։ Բացի դրանից, այն կապված է Շվեդիայի երկրորդ ամենամեծ քաղաք Մալմյոյի և այլ շվեդական քաղաքների հետ։
Դանիայի արևմտյան մասի հիմնական օդանակավակայան հանդիսանում է Բիլլունի օդանավակայանը (թեկուզև Օրհուսում, Կարուպում և Օլբորգում կան ավելի փոքր օդանավակայններ, որոնք պահպանում են կանոնավոր հաղորդակցություն Կոպենհագենի հետ:)
Դանիան ունի լավ զարգացած ազգային երկաթուղային ցանց։ Այստեղ մշտապես գործում է նաև երկաթուղային կապ Մալմյոյի ու Շվեդիայի այլ քաղաքների հետ։ Դանիան Գերմանիայի հետ երկաթուղով կապված է Պուտտգարդենից Ռյոգբի լաստային հաղորդակցության միջոցով և Յուտլանդիայի հարավում՝ Ֆլենսբուրգ-Պատբորգի շրջանում ձգվող ցամաքային սահմանով։
Դանիան ունի ավտոմայրուղիների լայն ցանց։ Ճանապարհային վճարներ իրականացվում են միայն խոշոր կամուրջների վրա (ինչպիսին է Մեծ Բելթ կամուրջը)։
Դանիայում նույնիսկ քաղաքներից դուրս որրոշ միջքաղաքային ավտոմայրուղիներին գոյություն ունեն նրանց զուգահեռ հեծանվային ճանապարհներ։ Ամառվա ամիսներին Կոպենհագենի կենտրոնում գործում է այսպես կոչված «Հեծանվային քաղաք»-ը։ Մտահաղացման գաղափարն այն է, որ քաղաքի տարբեր մասերում տեղադրում են հեծանիվի կայանատեղիներ։ Այստեղ ամեն ոք կարող է անվճար հեծանիվ վերցնել և ազատ երթևեկել ամբողջ քաղաքով։ Երբ հեծանիվներն այլևս պետք չեն գալիս, դրանք անպայման պետք է վերադարձվեն կայանատեղիներից որևէ մեկին։
Գոյություն ունի մի քանի ազգային հեծանվային մայրուղիներ։ Դրանք ունեն պաշտոնական համարակալում, նշում, հանգստյան տեղեր և այլ անհրաժեշտ բաներ։
Լաստային հաղորդակցությունը Կոպենհագենը միացնում է նորվեգիական Օսլո, անգլիական Հարվիչ և դանիական Էլսբերգ քաղաքները՝ շաբաթը երեք անգամ[19]։ Հարվիչ-Էլսբերգ կապը 2014 թվականին՝ իր գործունեության 140 տարում՝ փակվել է[20]։
Բացի այդ, գոյություն ունի լաստային անցումներ, որոնք կապում են դանիական կղզիները[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.