From Wikipedia, the free encyclopedia
Զբիգնև Բարանովսկի (անգլ.՝ Zbigniew Baranowski, հուլիսի 2, 1991, Բյալոգարդ, Białogard County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան)[3], լեհ ազատ ոճային ըմբիշ, ով մասնակցել է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին[4]։
2016 թվականին արծաթե մեդալ է նվաճել բուլղար անվանի ըմբիշներ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում:
2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստանալու համար հանդես գալով որակավորման մրցաշարում՝ քառորդ եզրափակիչում թեև պարտվել է J'den Cox-ին[5], բայց քանի որ վերջինս եզրափակիչ է դուրս եկել, Զբիգնևը հնարավորություն է ստացել շարունակելու պայքարը և վերջնարդյունքում նվաճել է թե՛ բրոնզե մեդալ և թե՛ օլիմպիական ուղեգիր[6]։
Աշխարհի ըմբիշների վարկանիշային ցանկում Զբիգնև Բարանովսկին զբաղեցրել է 19-րդ տեղը[7]։
2020 թվականին նա արծաթե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի խաղարկության անհատական մրցաշարում, որ անց է կացվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում[8][9]։
2022 թվականին էլ արժանացել է Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության բրոնզե մեդալին 97 կիլոգրամ քաշային կարգում (մրցումներն անց են կացվել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում)[10][11]։ Բարանովսկին մասնակցել է նաև Բելգրադում կայացած աշխարհի առաջնությանը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.