From Wikipedia, the free encyclopedia
Զարլուի, Սաարլուի[3] (գերմ.՝ Saarlouis [zaːrˈlʊɪ], произношение . 1936 թվականի հունվարի 15-ից[4] մինչև 1945 թվականի հուլիսի 14-ը[5] անվանվել է Զարլաուտերն), արդյունաբերական քաղաք Գերմանիայի Սաար երկրամասում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է պողպատաձուլական արդյունաբերության կենտրոն։ Զբաղեցնում է 43,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 34 442[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Զարլուի | |||||
ֆր.՝ Sarrelibre | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Սաարլուիս[1] | ||||
Հիմնադրված է | 1680 թ. | ||||
Մակերես | 43,3 կմ² | ||||
ԲԾՄ | 181 մետր | ||||
Բնակչություն | ▲34 717 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06831 | ||||
Փոստային դասիչ | 66740 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SLS | ||||
Պաշտոնական կայք | saarlouis.de | ||||
| |||||
Բնակավայրը ծնունդ է առել 1680 թվականին՝ որպես Լյուդովիկոս XIV-ի ամրոց և նրա պատվին անվանվել է Սար-Լուի (ֆր.՝ Sarre-Louis): Ամրությունները նախագծվել ու կառուցվել են թագավորի գլխավոր ճարտարագետ Վոբանի ղեկավարությամբ, ով հետագայում արժանացել է Ֆրանսիայի մարշալի կոչման։ Նապոլեոնյան պատերազմներից հետո բնակավայրը հանձնվել է Պրուսիային։ Նացիստների տիրապետության շրջանում վերանվանել են Զարլաուտերն, որպեսզի խույս տան ֆրանսիացի թագավորի անվան հիշատակումից[4] (գերմ.՝ Saarlautern)[5]:
1986 թվականին Զարլուին եղբայրացել է այդ ժամանակ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքում գտնվող Այզենհյուտենշտադտ քաղաքի հետ[12]. դա ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի քաղաքների եղբայրացման առաջին դեպքն էր[12][13]։
Պողպատաձուլական գործարաններից զատ՝ Զարլուիում գործող խոշոր ձեռնարկություններից է շոկոլադի արտադրության Ludwig Schokolade GmbH & Co. KG ֆաբրիկան, որը թողարկում է Schogetten, Mauxion և այլ շոկոլադներ, ալկոհոլային պրալինե Trumpf, ծամոն-կոնֆետներ FRITT և լայն պահանջարկ վայելող այլ արտադրատեսակներ[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.