Զանգվածային թիվ
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային թիվ, նաև՝ ատոմի զանգվածային թիվ կամ միջուկային թիվ, պրոտոնների և նեյտրոնների ընդհանուր քանակը (միասին կոչվում են նուկլոնններ) ատոմի միջուկում։ Նշանակումը՝ A։ Քանի որ և՛ պրոտոնները, և՛ նեյտրոնները բարիոններ են, ատոմի կամ իոնի նուկլոնների A զանգվածային թիվը նույնն է, ինչ B բարիոնային թիվը։ Յուրաքանչյուր քիմիական տարրի իզոտոպի համար զանգվածային թիվը տարբեր է։ Այն նույնը չէ, ինչ Z ատոմական կարգաթիվը, որը ցույց է տալիս պրոտոնների թիվը միջուկում, և բնութագրում է եզակի տարրը Տարբերությունը զանգվածային թվի և կարգաթվի միջև տվյալ նուկլոնների համար տրվում է N նեյտրոնների թվով․ N=A−Z[1]
Զանգվածային թիվը գրվում է տարրի անունից հետո կամ որպես տարրի սիմվոլի ախակողմյան վերին ինդեքս։ Օրինակ, ածխածնի ամենատարածված իզոտոպը, որն ունի 6 պրոտոն և 6 նեյտրոն, ածխածին-12 կամ 12 C։ Իզոտոպի ամբողջական նշանակումը պարունակում է նաև Z կարգաթիվը որպես տարրի սիմվոլի ձախ ստորին ինդեքս 126 C[2]։ Քանի որ յուրաքանչյուր քիմիական տարր բնութագրվում է կարգաթվով, այն հաճախ նշանակման մեջ բաց են թողնում, որովհետև տեխնիկապես ավելորդ է։