From Wikipedia, the free encyclopedia
ԶՈւ 23-2 (ռուս.՝ ЗУ-23-2, 23 մմ տրամաչափի զենիթային կայանք - ռուս.՝ Зенитная установка калибра 23 мм, ГРАУ ինդեքս՝ 2А13), Խորհրդային 23 մմ զուգակցված զենիթային կայանք, որը բաղկացած է երկու ավիահրանոթից, հրետասայլից, ЗАП-23 նշանոցից, անվավոր հարթակից և T-3 վերգետնյա նշանոցից։ ԶՈՒ-23-2 կայանքը ԽՍՀՄ Զինված ուժերի կողմից ընդունվել է 1960 թվականի մարտի 22-ին[2]։ Կրակի արագությունը՝ րոպեում 2000 կրակոց։ Կայանքի զանգվածը՝ 950 կգ։ Արկի զանգվածը՝ 190 գրամ։ Կրակելու հեռվություն՝ 1,5 կմ բարձրություն, 2,5 կմ հեռահարություն։ Հաշվարկը՝ հինգ մարդ։
ԶՈւ 23-2 | |
---|---|
ռուս.՝ ЗУ-23-2 | |
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | զենիթային թնդանոթ |
Երկիր | ԽՍՀՄ[1] |
Ծառայության ընդունման տարի | 1960 |
Ստեղծող | Սարքաշինության կոնստրուկտորական բյուրո |
Փամփուշտի տեսակ | 23×152mm? և 23 mm HE/I?[1] |
2А13 23 միլիմետրանոց զենիթային կայանքը (ԶՈւ) հիմնականում նախատեսված է եղել ցածր թռչող սարքերի դեմ պայքարելու համար (մինչև շարժական զենիթահրթիռային համակարգի հայտնվելը) ԽՍՀՄ Զինված ուժերի ցամաքային զորքերի կազմավորումներով, ավելի ուշ այն սկսվել է կիրառվել հրաձիգներին (հետևակ, մոտոհետևակ), դաշտային ամրություններին, ավտոմոբիլային, զրահապատ ու տանկային տեխնիկաներին և սպառազինությանը խոցելու համար։ «ԶՈւ 23-2»-ը խոցելիս ապահովում է տեսողական տեսանելի օդային և ցամաքային (մակերեսային) թիրախների, ինչպես նաև հակառակորդի անձնակազմի ոչնչացումը գոտում մինչև 2500 մ հեռավորության վրա և մինչև 1500 մ բարձրության վրա։
«ԶՈւ 23» զենիթային կայանքը հիմնականում օգտագործվում է հետևակի, ավիացիայի և թեթևազրահ զրահատեխնիկայի դեմ, թեև հայտնի են նաև տանկերի դեմ դրա հաջող կիրառման դեպքեր։ Օրինակ՝ 2015-2018 թվականներին Նիգերիական պատերազմի ժամանակ զինյալները, օգտագործելով ջիպերի վրա տեղադրված «ԶՈւ-23»-ները, ոչնչացրել են կառավարական բանակի «Vickers» տանկերը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.