From Wikipedia, the free encyclopedia
Եֆիմ Գրիգորևիչ Ալտուս (ռուս.՝ Ефим Григорьевич Альтус, 1899, Կիև, Ռուսական կայսրություն - մայիսի 3, 1949), խորհրդային դերասան և ռեժիսոր։
Եֆիմ Ալտուս | |
---|---|
Ծնվել է | 1899 |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 3, 1949 |
Գերեզման | Բոլշեոխտինսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և կինոռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Կիևում։ Նրա հայրը՝ Գրիգորի Մոիսեևիչ Ալտշուլը, որն աշխատել է երկաթուղում (մահացել է 1924 թվականին)։ Մայրը՝ Ադել Գրիգորևնա Լերմենը, զբաղվել է երեխաների դաստիարակությամբ[1]։
Եֆիմ Ալտուսն ավարտել է Կիևի քառամյա ուսումնարանը։ 1920 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ Այնուհետև, 1922-1923 թվականներին աշխատել է որպես Կիևի ռազմական մթերման բաժնի գործակալ։ 1923 թվականին ընդունվել է Կիևի թատերական ուսումնարան, մեկ տարի սովորել այնտեղ, ինչից հետո որպես դերասան ընդունել է Կիևի թատերական ստուդիա[1]։
Աշխատել է «Կարմիր թատրոնում» (1936 թվականից՝ Լենինի կոմերիտմիության անվան թատրոն, 1991 թվականից՝ Բալթիկայի տունի թատրոն), Ալեքսանդրինսկի թատրոնում, Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնում։
Եֆիմ Ալտուսը մահացել է 1949 թվականի մայիսի 3-ին։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգի Բոլշեոխոտինսկի գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.