![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/World_map_of_countries_by_World_Happiness_Report_score_%25282017%2529.svg/langhy-640px-World_map_of_countries_by_World_Happiness_Report_score_%25282017%2529.svg.png&w=640&q=50)
Երջանկության համաշխարհային զեկույց
From Wikipedia, the free encyclopedia
Երջանկության համաշխարհային զեկույց (անգլ.՝ World Happiness Report), ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների որոնման հանձնաժողովի (անգլ.՝ UN Sustainable Development Solutions Network) կողմից հրապարակվող ամենամյա զեկույց։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/World_map_of_countries_by_World_Happiness_Report_score_%282017%29.svg/640px-World_map_of_countries_by_World_Happiness_Report_score_%282017%29.svg.png)
2011 թվականի հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում գնահատել իրենց ժողովրդի երջանկությունը և այն օգտագործել որպես կողմնորոշիչ պետության քաղաքականության մեջ։ Դրան հաջորդել է 2012 թվականի ապրիլի 2-ին կայացած ՄԱԿ-ի «Երջանկություն և բարեկեցություն։ Նոր տնտեսական պարադիգմայի սահմանում» բարձր մակարդակի առաջին նիստը, որը վարել է Բութանի վարչապետ Ջիգմե Թինլեյը։ Բութանն աշխարհում առաջին և առայժմ միակ երկիրն է, որը պաշտոնապես ընդունել է համախառն ազգային երջանկությունը (ՀԱԵ) համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) փոխարեն՝ որպես զարգացման հիմնական ցուցանիշ[1]։
Երջանկության առաջին համաշխարհային զեկույցը հրապարակվել է 2012 թվականի ապրիլի 1-ին՝ որպես հանդիպման հիմնարար տեքստ։ Այն միջազգային հանրության ուշադրությունը գրավել է որպես աշխարհում երջանկության առաջին համընդհանուր հետազոտություն[2]։ Զեկույցում շարադրվել են համաշխարհային երջանկության սկզբունքները, երջանկության և աղքատության պատճառները, ինչպես նաև թեմատիկ հետազոտություններում լուսաբանված հետևանքները։ 2013 թվականի սեպտեմբերին երջանկության երկրորդ համաշխարհային զեկույցում առաջարկվել է առաջին միջազգային տեսությունը, և այդ պահից ի վեր՝ զեկույցը հրապարակվում է ամեն տարի[3]։ Զեկույցում օգտագործվում են Գելապի ինստիտուտի հարցումների տվյալները։ Զեկույցները կարելի է տեսնել «World Happiness Report» կայքէջում։
2018, 2019, 2020 թվականներին վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Ֆինլանդիան։