From Wikipedia, the free encyclopedia
Ջիգմե Յոսեր Թինլեյ (ձոնգքհա՝ བློན་པོ་ འཇིགས་མེད་ འོད་ཟེར་ཕྲིན་ལས།, անգլ.՝ Jigmi Yozer Thinley,սեպտեմբերի 9, 1952, Bumthang District, Բութան), բութանցի քաղաքական գործիչ, Բութանի վարչապետը 1998 թվականի հուլիսի 20-ից մինչև 1999 թվականի հուլիսի 9-ը, 2003 թվականի օգոստոսի 30-ից մինչև օգոստոսի 2004 թվականի օգոստոցի 20-ը և 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2013 թվականի հուլիսի 30-ը։
Ջիգմե Թինլեյ | |
Կուսակցություն՝ | Bhutan Peace and Prosperity Party? |
---|---|
Կրթություն՝ | Փենսիլվանիա նահանգի համալսարան և Dr. Graham's Homes? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 9, 1952 (71 տարեկան) |
Ծննդավայր | Bumthang District, Բութան |
Քաղաքացիություն | Բութան |
Ջիգմե Թինլեյն ավարտել է Փենսիլվանիա նահանգի համալսարանը[1]։ 1974 թվականից պետական ծառայության մեջ է, 1987 թվականի փետրվարին պարգևատրվել է դաշոյի տիտղոսով և կարմիր գոտու իրավունքով, իսկ 1990 թվականին դարձել է թագավորության Արևելյան գոտու ադմինիստրատոր՝ զոնալ համակարգի ղեկավարմամբ։ 1992 թվականին նա նշանակվել է ներքին գործերի նախարարության քարտուղար, իսկ 1994 թվականի հունվարին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ՝ նարնջագույն գոտի կրելու իրավունքով։ Նույն թվականին Ջիգմեն դարձել է ՄԱԿ-ին առընթեր Բութանի և այլ միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչը Ժնևում[2]։
1999 թվականի հունիսի 2-ին պարգևատրվել է երկրի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Բութանի թագավորական շքանշանով[2]։
Բութանի՝ ժողովրդավարական կառավարման համակարգ վերադառնալուց հետո, նա առաջինն էր, ով երկու անգամ ռոտացիոն կարգով զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, 1998-2003 թվականներին նաև ծառայել է որպես արտաքին գործերի նախարար։
2008 թվականի մարտին, երկրում առաջին ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններում գլխավորել է Խաղաղության և բարգավաճման կուսակցությունը։ Քանի որ Խաղաղության և բարգավաճման կուսակցությունն Ազգային ժողովում ստացել է 47 տեղերից 45-ը, Թինլեյը ստացել է կառավարություն ձևավորելու իրավունք։ Նա պաշտոնը ստանձնել է ապրիլի 9-ին[2][3]։ Նրա լիազորությունների ժամկետն ավարտվել է 2013 թվականի հուլիսի 30-ին՝ կապված իր իրավահաջորդի պաշտոնն ստանձնելու հետ։
Որպես Բութանի կառավարության ղեկավար՝ Թինլեյը 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը բարդել է «մարդկային անհագ ագահության» վրա և շեշտել համախառն ազգային երջանկության հայեցակարգի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը՝ որպես համախառն ազգային արդյունքի այլընտրանք։ Նրա կառավարությունն աշխատում էր ոչ թե զուտ տնտեսական նկատառումներով, այլ հիմնված լինելով համախառն ազգային երջանկության վրա[4]։
2008 թվականի դեկտեմբերի 17-ին պարգևատրվել է Շանթարձակ վիշապի մեծ հաղթանակի շքանշանով։