«Երկնագույն գետերի մարդիկ» (ռուս.՝ «Люди голубых рек»), 1959 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անդրեյ Ապսոլոնը «Լենֆիլմ» կինոստուդիայում։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ռեժիսոր | Անդրեյ Ապսոլոն |
Սցենարի հեղինակ | Օլեգ Սագան-օօլ, Ստեփան Սարիգ-օօլ և Լեոնիդ Սոլովյով |
Օպերատոր | Մուզակիր Շուրուկով |
Երաժշտություն | Նադեժդա Սիմոնյան և Ալեքսեյ Չիրգալ-օօլլ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
Համարվում է Տուվայի առաջին ֆիլմը[1][2]։ Նկարահանումներն անցկացվել են Ձուն-Խեմչիկի շրջանում՝ Բաժին-Ալաակ գյուղում (այն ժամանակ՝ «Искра» սովխոզի կենտրոն) և Տանդինսկի շրջանում՝ Էլեգեստ գետի ափին։ Դերերի մեծ մասում, ինչպես նաև դրվագներում և զանգվածային տեսարաններում նկարահանվել են Տուվայի թատրոնի գրեթե բոլոր դերասանները[3]։
Հայրենի Տուվա է վերադառնում Լենինգրադում ինժեների մասնագիտություն սովորած Մերգենը։ Կոլտնտեսությունում փոփոխություններ են կատարվում. տներ են կառուցվում, էլեկտրականություն է անցկացվում։ Բայց ծերերը չեն պատրաստվում լքել յուրդերը, չնայած կոլտնտեսության նախագահ Էլբեկի բոլոր հորդորներին և նույնիսկ սպառնալիքներին։ Բայց նույնիսկ նա չի հասկանում՝ Մերգենի նոր կամուրջի կառուցման գաղափարը։ Մեծ քաղաքից գյուղ չի ուզում վերադառնալ Մերգենի ընկեր Ադարը, թեև նրան այստեղ սպասում է իր հարսնացու Օյունմաան, ով մերժում է Դաժի սերը։ Ջրային տարերքի կողմից հին կամրջի քանդումը հանգեցնում է գյուղացիների կողմից իրենց հայացքների վերանայմանը։ Ադարը, իմանալով, որ իր կարիքը կա շինարարության ժամանակ, ի ուրախություն հարազատների, հարսնացուի և ընկերոջ, գալիս է հայրենիքում նոր կյանք սկսելու։
- Պյոտր Նիկոլաև – Էլբեկ Ալբանովիչ, կոլտնտեսության նախագահ
- Նիկոլայ Օլզեյ-Օոլ – Կավայ-օոլ, ծեր մարդ
- Նայդան Գենդունովա – պառավ
- Մաքսիմ Մունզուկ – Դելգեր
- Վալենտինա Դագբաևա – Օյունմաա
- Ժուսպեկ Տուրսունով – Դաժի
- Չիլբակ Մարտայ-օոլ – Մերգեն, ինժեներ
- Վերա Կարպովա – Կատյա, բժիշկ
- Լակպա Սին-օոլ – Ադար
- Օլեգ Նամդարաա – Դովուկկայ
- Ելուբայ Ումուրզակով – Կուսկելդեյ
- Գեորգի Չեռնովոլենկո – Պավել Կուզմիչ
- Վիկտոր Կոկ-օոլ – Բաշկե
- Ալեքսեյ Չիրգալ-օոլ – բժիշկ հիվանդանոցում
- Լիմ Սու – տուվացի բաղնեպան
- Կարա-կըս Մունզուկ – էպիզոդ
- Նիկոլայ Կուզմին – էպիզոդ
- Տատյանա Լեննիկովա – էպիզոդ
- Դոլորես Ստոլբովա – էպիզոդ
- Ռեժիսոր՝ Անդրեյ Ապսոլոն
- Սցենարիստներ՝ Օ. Սագան-Օոլ, Ս. Սարիգ-Օոլ, Լեոնիդ Սոլովյով
- Օպերատոր՝ Մուզակիր Շուրուկով
- Կոմպոզիտորներ՝ Նադեժդա Սիմոնյան, Ալեքսեյ Չիրգալ-օոլ
- Նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով[4]
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.