From Wikipedia, the free encyclopedia
Երիզա, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Եկեղյաց գավառում։ Եղել է անտիկ Հայաստանի կարևորագույն հեթանոսական կենտրոններից մեկը։ Ավանում է գտնվել Անահիտ դիցուհու մեհյանը, որտեղ դրված է եղել Անահիտի ոսկեձույլ արձանը։
Պլինիոս Ավագը հաղորդում է, ոսկեձույլ այդ արձանը կողոպտվել է հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսի կողմից մթա 34 թ Հայաստան կատարած իր արշավանքի ժամանակ։ Նրա զինվորները ջարդում են Անահիտի ոսկեձույլ արձանը, կտոր-կտոր անելով բաժանում իրար մեջ որպես ավար։ Այդ արշավանքին մասնակցած հռոմեացի ոմն զինվոր հետագայում ճոխ ճաշկերույթ է կազմակերպում Օգոստոս կայսեր պատվին և երբ կայսրը հարցնում է Անահիտի արձանի մասին, զինվորը պատասխանում է, թե ինքն է եղել արձանի վրա առաջինը հարձակվողը և այդ ճաշկերույթի ծախսն էլ հոգացել է Անահիտի արձանի սրունքի մի փոքր կտոր ոսկով[1]։
Անահիտի մեհյանն ուներ ընդարձակ կալվածքներ, հսկայական թվով անասուններ, բազում գանձեր ու թանկագին իրեր։
Ավանն ու նրա հեթանոսական տաճարը բազմամարդ էին լինում մանավանդ Նավասարդի տոնին (օգոստոսի առաջին կեսին), երբ Հայոց նոր տարվա տոնակատարություններին մասնակցելու համար այստեղ էին գալիս հազարավոր ուխտավորներ[2]։
Ներկայումս Երիզա ավանի տեղում գտնվում է Երզնկա (Էրզինջան) բնակավայրը
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.