Remove ads
Մեծ Հայքի Ծոփք նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Եկեղյաց, գրաբար՝ Եկեղեաց, Ագիլիսենե, Ագիլիսին, Ակելեսենե, Ակիլեսենե, Ակիլիսին, Ակիլիսինի, Ակիսենե, Ակիսենես, Ակլիսենե, Անաիտիկա, Անահիտի գավառ, Անահտա գավառ, Անահտական, Անահտի երկիր, Անթիսենես, Աջիլիզին, Ասիլիզեն, Ասիկենեսե, Ասկենեսենե, Գավառ Լուսավորչի, Գրիգոր Լուսավորչի գավառ, Եկելեձինե, Եկելեսենե, Եկեղեց գավառ, Եկեղիք, Եկեղյանք գավառ, Եկեղյաց երկիր, Եկլեց, Երիզա գավառ, Էլեկեցի, Էլելեն, Էկելենսենե, Էկլեց, Էկլեցի, Էկկլենսենե, Լեսկենե, Լուսավորիչի գավառ, Կելեսենե, Կելձենե, Կելսենե, Կելտցենք, Կոզլիջան, Հուստինիանուպոլսի գավառ, Չելզինե, Սենե, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում։ Փռված էր Արևմտյան Եփրատի հովտում (մոտ 40 կմ երկարությամբ և 20 կմ լայնությամբ) և իր տարածքով հիմնականում համապատասխանում է Երզնկայի սարահարթին։ Սահմանները կազմում էին հյուսիսից՝ Անտիպոնտական լեռնաշղթան, արևմուտքից՝ Գոհանամ լեռները (հնում՝ Մանեարք, Սեպուհ), հյուսիսից՝ Մնձուրի լեռնաշղթան, իսկ արևելքից՝ Անտիպոնտական լեռները Բյուրակնի հետ միացնող լեռնաճյուղը։
Անտիկ պատմագիրները Եկեղեցյաց գավառը հիշատակում են Եկեսենե կամ Ակիլիսենե անունով։ Հնագույն այդ ժամանակներում այս գավառի տարածքն անհամեմատ ավելի ընդարձակ էր․ նա բացի բուն Եկեղեցյաց գավառից իր մեջ էր ընդգրկում նաև Դարանաղի, Մանանազի և Դերջան գավառները։ Հնում գավառի մեծ մասը պատկանում էր Երիզայում գտնվում Անահիտ աստվածուհու տաճարին, որի պատճառով էլ այն կոչվում էր նաև Անահտական գավառ, իսկ քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ճանաչվելուց հետո՝ Անահիտի տաճարի կալվածքներն իբրև սեփականություն մինչև 5-րդ դարը պատկանում էին Լուսավորիչի տանը, և ըստ այդմ էլ գավառը կոչվել է Լուսավորիչի անունով։ Եկեղեցյաց անունը կապ չունի եկեղեցի տերմինի հետ, ինչպես և Եկելեսենե կամ Ակիլիսենե անունները ոչնչով չեն առնչվում թուրքերեն քիլիսայի (եկեղեցի) հետ, այլ հունարեն նշանակում է դաշտի գավառ, դաշտային գավառ։
Եկեղեցյաց գավառը հայ ժողովրդի օրրաններից է։ Հնագույն ժամանակներում մտնում էր Հայասի ցեղային միության, ապա՝ Երվանդունիների թագավորության և Փոքր Հայքի մեջ։ Մեծ Հայքին էր միացվել մ․թ․ա․ 2-րդ դարում՝ Արտաշես Ա-ի ժամանակ, Հայաստանի 387 թվականի բաժանմամբ անցել էր Բյուզանդիային, 8-րդ դարի վերջերին անցել էր արաբներին, 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտից հետո՝ սելջուկներին, 13-րդ դարի 40-50-ական թվականներին՝ մոնղոլներին, ապա մի քանի դար ձեռքից-ձեռք անցնելուց հետո՝ 1514 թվականին այն գրավեցին օսմանյան թուրքերը։ Թուրքական տիրապետության շրջանում պատմական Եկեղեցյաց գավառի տարածքը կամ մտել է Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ, կամ նույն նահանգում կազմել է առանձին գավառ (սանջակ)։ Գավառը մինչև մեր դարերի սկզբները գյուղատնտեսական շրջան էր, որ հայտնի էր իր այգեգործությամբ ու դաշտավարությամբ։ Այստեղ միջին դարերում, ինչպես վկայում է Մարկո Պոլոն, մշակում էին նաև բամբակ։ Արհեստներից համեմատաբար զարգացած էին պղնձագործությունը, մանածագործությունն ու ջուլհակությունը։
Եկեղեցյաց գավառի կենտրոնը Երիզա կամ Երեզ ավանն էր (հետագայում՝ Երզնկա քաղաք)։ Մյուս վայրերից էին Ջեմին վայրը, որտեղ 6-րդ դարում կառուցվեց Հուստինիանուպոլիս բերդաքաղաքը, Թիլ ավանը, Խախ գյուղը և այլն։
Եկեղեցյաց գավառը հավանաբար առաջացել է Կեղի կամ Եկեցի որևէ տեղանունից։ Նրա մասին հիշատակություն ունեն հունական, լատինական, հայկական, բյուզանդական, արաբական, վրացական տասնյակ պատմագիրներ, ժամանակագիրներ, ճանապարհորդներ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.