հայ պետական հասարակական գործիչ, գեներալ-մայոր (1861 թվականից) From Wikipedia, the free encyclopedia
Երեմիա Գևորգի Արծրունի (1804[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1877[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ պետական հասարակական գործիչ, գեներալ-մայոր (1861 թվականից)։
Երեմիա Արծրունի | |
---|---|
Ծնվել է | 1804[1] |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 1877[1] |
Մահվան վայր | Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պետական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Ագրիպինա Նազարյանց-Արծրունի |
Ծնողներ | հայր՝ Գևորգ Արծրունի[1] |
Զբաղեցրած պաշտոններ | Թբիլիսիի քաղաքապետ |
Երեխաներ | Գրիգոր Արծրունի, Անդրեաս Արծրունի[2] և Սարգիս Երեմիայի Արծրունի |
Գևորգ Արծրունու որդին, Գրիգոր և Անդրեաս Արծրունիների հայրը։
Սովորել է Թիֆլիսի ազնվականական դպրոցում, ապա Պետերբուրգի ռազմական ուսումնարանում։ Որպես սպա մասնակցել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական և 1828-1929 թվականների ռուս-թուրքական պատերազմներին։ 1830-ական թվականների վերջերին ստացել է գնդապետի աստիճան և նշանակվել Կովկասյան բանակի գլխավոր ինտենդանտ։
1840-ական թվականների սկզբին թողել է զինծառայությունը և բնակություն հաստատել Մոսկվայում։ 1841 թվականին ամուսանցել է իշխան Դավիթ Նազարյանի դստեր՝ Ագրիպինայի հետ, ում հետ ունեցել են 8 զավակ՝ 3 աղջիկ ու 5 տղա։ Որդիներից մեկը եղել է մեծ հրապարակախոս Գրիգոր Արծրունին։ Դուստրերից մեկը ամուսնացել է Քութաիսիի փոխնահանգաետ գերմանացի Ֆոն Բրուգենի հետ[3]։
1857 թվականին տեղափոխվել է Թիֆլիս։ 1860 թվականին նորից անցել է զինծառայության, որից վերջնականապես հրաժարվել է 1864 թվականին։ Եղել է Թիֆլիսի առաջին քաղաքագլուխը (1867)։ Երեմիա Արծրունին գործուն մասնակցություն է բերել Թիֆլիսի հայերի հասարակական-մշակութային կյանքին, զբաղվել է դպրոցական-կրթական հարցերով։ 1872 թվականին հրատարակել է «Խնդիր երկաթէ ճանապարհի վերա դեպ ի Հնդկաստան» գրքույկը (հայերեն և ռուսերեն), որտեղ արծարծել է Անդրկովկասից (Պարսկաստանի վրայով) Հնդկաստան տանող երկաթգծի կառուցման գաղափարը։
Երեմիա Արծրունին մտերիմ է եղել Միքայել Նալբանդյանի հետ։ Մեծ աջակցություն է ունեցել Վարագա դպրոցի կյանքում, ինչպես նաև արևմտահայության վիճակը բարելավելու գործում[3]։
Կյանքի վերջին տարիներին զբաղվում էր ընթերցանությամբ ու գրի էր առնում իր «Զինվորական հուշեր» գիրքը, որը սակայն մնում է անավարտ իր մահվան պատճառով։ 1877 թվականին Երեմիա Արծրունին մահանում է ու թաղվում Թիֆլիսի Վերայի գերեզմանատանը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.