Երակների վարիկոզ լայնացում
From Wikipedia, the free encyclopedia
Երակների վարիկոզ լայնացում, հայտնի է նաև որպես վարիկոզ, հիվանդություն, որի պատճառով մակերեսային երակները մեծանում և ոլորվում են[1][2]։ Այս երակները սովորաբար զարգանում են ոտքերի վրա, անմիջապես մաշկի տակ[3]։ Երակների վարիկոզ լայնացումը սովորաբար առաջացնում է քիչ ախտանիշներ։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարող են հոգնածություն կամ ցավ զգալ այդ հատվածում[2]։ Բարդությունները կարող են ներառել արյունահոսություն կամ մակերեսային թրոմբոֆլեբիտ[1][2]։ Ամորձապարկի երակների վարիկոզ լայնացումը կոչվում է վարիկոցելե, իսկ հետանցքի շուրջ գտնվող երակներինը՝ թութք[1]։ Տարբեր ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական հետևանքների պատճառով երակների վարիկոզ լայնացումը կարող է բացասաբար ազդել մարդու կյանքի որակի վրա[4]։
Երակների վարիկոզ լայնացում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | անոթային վիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 454, 456 և 671 |
ՀՄԴ-10 | I83.9 |
Varicose veins Վիքիպահեստում |
Երակների վարիկոզ լայնացումը հատուկ պատճառ չունի[2]։ Ռիսկի գործոնները ներառում են ճարպակալում, նստակյաց ապրելակերպ, ոտքերի վնասվածքներ և հիվանդության ընտանեկան պատմություն[3]։ Այս ախտաբանությունը հաճախ զարգանում է հղիության ընթացքում[3], իսկ երբեմն հանդիսանում է քրոնիկ երակային անբավարարության արդյունք[2]։ Հիմնական պատճառները ներառում են երակներում թույլ կամ վնասված փականներ[1]։ Հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է հետազոտության ժամանակ, ներառյալ ուլտրաձայնային հետազոտությունը[2]։
Համեմատելու համար, օրինակ՝ տելեանգիէկտազիաները (անոթային ասղիկներ) ազդում են մազանոթների վրա և ունեն ավելի փոքր չափեր[1][5]։
Բուժումը կարող է ներառել կենսակերպի փոփոխություններ կամ բժշկական միջամտություններ՝ ախտանիշները և արտաքին տեսքը բարելավելու նպատակով[1]։ Կենսակերպի փոփոխությունները կարող են ներառել կոմպրեսիոն զուգագուլպաներ կրելը, ֆիզիկական վարժություններ, ոտքերի բարձրացում և քաշի կորուստ[1]։ Հնարավոր բժշկական միջամտությունները ներառում են սկլերոթերապիա, լազերային վիրահատություն և երակների հեռացում[1][2]։ Բուժման ավարտից հետո հաճախ առաջանում են ռեցիդիվներ[2]։
Երակների վարիկոզ լայնացումը բավականին տարածված է, մարդկանց 30% կյանքի ինչ-որ փուլում առնչվում է այս հիվանդության հետ[3][6][7]։ Տարիքի հետ հիվանդությունը ավելի է տարածվում[3]։ Կանանց մոտ այն զարգանում է երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց[5]։ Երակների վարիկոզ լայնացումը նկարագրվում էր պատմության ընթացքում առնվազն սկսած մ․թ․ 400 թվականից և բուժվում էր վիրաբուժական միջամտությամբ[8]։