Եվրոպեոիդ ռասա
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպեոիդ ռասա (այլ կերպ կոչվում է եվրասիական[1][2] կամ կովկասյան (հնց.)[3]), ռասա, որն Աշխարհագրական մեծ հայտնագործություններից առաջ տարածված է եղել Եվրոպայում, Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, մասամբ Միջին Ասիայում և Հյուսիսային ու Կենտրոնական Հնդկաստանում, հետագայում՝ բնակեցված բոլոր մայրցամաքներում։
Եվրոպեոիդները հատկապես լայնորեն բնակություն են հաստատել Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայում[4]։ Երկրի ամենամեծաթիվ ռասան է (աշխարհի բնակչության մոտ 40 %-ը)[5]։