ռուս գրող և սցենարիստ From Wikipedia, the free encyclopedia
Եվգենյա Իգորևնա Նեկրասովա (ռուս.՝ Евгения Игоревна Некрасова, ապրիլի 2, 1985, Կապուստին Յար, Ախտուբինսկի շրջան, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող և սցենարիստ, «Կալեչինա Մալեչինա» վեպի հեղինակ, «Սեստրոմամ։ Նրանց մասին, ովքեր աշխատելուց ուժասպառ են եղել» պատմվածքների և վիպակների ժողովածուի հեղինակ։
Եվգենյա Նեկրասովա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Կապուստին Յար, Ախտուբինսկի շրջան, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի նոր կինոյի դպրոց (2016) |
Evgeniya Nekrasova Վիքիպահեստում |
Նեկրասովան ծնվել է 1985 թվականին, Աստրախանի մարզի Կապուստին Յար (այժմ՝ Զնամենսկ) քաղաքում։ Մանկությունն անցել է Մերձմոսկովյան Պոդոլսկի շրջանում, ավարտել է Դմիտրի Խոլոդովի անվան դպրոցը[1]։ Որպես քոփիռայթեր աշխատել է Մոսկվայի գովազդային գործակալություններում։ 2008-2012 թվականներին բնակվել է Մանչեսթերում, Լիվերպուլում, Լոնդոնում, Աթենքում։ 2016 թվականին ավարտել է Մոսկվայի նոր կինոյի դպրոցի (ՄՆԿԴ) սցենարիստական ֆակուլտետը[2]։
«Սցենարը իրավիճակ հորինելու և դրա տեսողական լուծումը գտնելու մասին է, իսկ արձակը, դա նաև բառեր են, և բառերը պետք է լինեն գեղեցիկ»։ - Եվգենյա Նեկրասովա[3] |
2018-2019 թվականներին սցենարական վարպետություն է դասավանդել ՄՆԿԴ-ի ռեժիսորական ֆակուլտետում[4][5]։ 2019 թվականին Տատյանա Նովոսելովայի, Օքսանա Վասյակինայի, Ալեսյա Ատրոշչենկոյի, Եվգենյա Վեժլյանի և Դարիա Սերենկոյի հետ միասին ստեղծեց «Ժամանակակից գրական պրակտիկայի» դպրոց, որտեղ Նեկրասովան ղեկավարում էր արձակի արվեստանոցը[6][7]։ Նեկրասովան արձակ ու սցենարներ սկսել է գրել 2011 թվականից։ Նրա պատմվածքներն ու վիպակները տպագրվել են «Урал», «Знамя», «Волга», «Новый мир» գրական ամսագրերում, իսկ սցենարները` «Искусстве кино»-ում։
2017 թվականին նրա «Դժբախտ Մոսկվա» արձակի ժողովածուն արժանացել է երիտասարդ պոետների և գրողների «Лицей»-ի երկրորդ մրցանակի։ 2018 թվականին Ելենա Շուբինայի խմբագրությամբ լույս է տեսել Նեկրասովայի «Կալեչին-Մալեչին» գիրքը, ինչպես նաև դրան հաջորդած «Սեստրոմամ։ Նրանց մասին, ովքեր աշխատելուց ուժասպառ են եղել»[8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19]։ 2019 թվականին «Կալեչին-Մալեչին»-ը ընդգրկվել է «НОС», «Ազգային բեսթսելլեր», «Մեծ գիրք», «Ֆիքշն 35» մրցանակների կարճ ցուցակում, Արկադի և Բորիս Ստրուգացկիների և Յասնայա Պոլյանա մրցանակների երկար ցուցակում[20]։ 2019 թվականի ամռանը Նեկրասովան մեկ ամիս անցկացնում է «Арткоммуналка: Ерофеев и другие» թանգարան նստավայրում (Կոլոմնա, Մոսկվայի մարզ)[21] և այդտեղ մնալու արդյունքում նա գրում է «Մոսկովյան աղբի թանգարան» պոեմը[22]։ 2019 թվականին նրա «Սեստրոմամ։ Նրանց մասին, ովքեր աշխատելուց ուժասպառ են եղել» պատմվածքների և վեպերի ժողովածուն մասնակցում է Ստամբուլում կազմակերպված Ն. Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարանի «ընթերցանության պրակտիկա» ակցիային` նկարչուհի Ելենա Սեմյագինայի հետ։ «Սեստրոմամ։ Նրանց մասին, ովքեր աշխատելուց ուժասպառ են եղել» պատմվածքների և վեպերի ժողովածուն ընդգրկվել է 2020 թվականի «Ազգային բեսթսելեր» մրցանակաբաշխության երկար ցուցակում։
Վեպեր
Պատմվածքենր
Աուդիոգրքեր
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.