From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Պանտելեևիչ Դուբրովին (ռուս.՝ Евгений Пантелеевич Дубровин, օգոստոսի 20, 1936, Տալովայա, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 15, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), խորհրդային արձակագիր, երգիծաբան, հետպատերազմյան մանկության մասին «Սպասելով այծին» (ռուս.՝ «В ожидании козы», 1968) վիպակի հեղինակ։ 1967 թվականին դարձել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ է։ Տասը տարի ղեկավարել է «Կրոկոդիլ» հանդեսը։
Եվգենի Դուբրովին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1936 |
Ծննդավայր | Տալովայա, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 15, 1986 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, խմբագիր և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վորոնեժի պետական ագրարային համալսարան |
Ժանրեր | պատմվածք և վիպակ |
Պարգևներ |
Եվգենի Պանտելեևիչ Դուբրովինը ծնվել է Վորոնեժի մարզի Տալովսկի շրջանի Վերխնեոզերսկի գյուղում։ Ավարտել է ութերորդ դասարանը Նիժնայա Կամենկայում, իսկ 9-10 դասարանները սովորել է Տալովի թիվ 39 երկաթուղային դպրոցում։ Վորոնեժի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Օստրոգոժսկի ավտոնորոգման գործարանում որպես մեխանիկ։
Ապագա գրողի գրական առաջին փորձը տեղի է ունեցել գյուղատնտեսական ինստիտուտում, որտեղ ուսանողները հրատարակել են «Կոկորդիլոսը տրակտորի վրա» (ռուս.՝ «Крокодил на тракторе») թերթը։ Թերթի գլխավոր խմբագիրն է եղել Եվգենի Դուբրովինը։ Այստեղ լույս են տեսել նրա առաջին պատմվածքները՝ «Ծուխը խոհանոցի վրա» (ռուս.՝ «Дымок над кухней») և «Ոզնին» (ռուս.՝ «Ёжик»)։ Այնուհետև դարձել է մանկավարժական ինստիտուտի «Учитель» բազմաժանր թերթի պատասխանատու քարտուղար։
1965 թվականին դարձել է «Մոլոդոյ կոմունար» թերթի խմբագրի տեղակալ, որտեղ խմբագրել է «Սև կատու» (ռուս.՝ «Чёрный кот») հումորային էջը։ 1963-1966 թվականներին հեռակա սովորել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում՝ ամենածեր գրողներից մեկի՝ Կուզմա Յակովլևիչ Գորբունովի սեմինարում։ Եվգենի Դուբրովինի առաջին պատմվածքը՝ «Սնկեր ասֆալտի վրա» (ռուս.՝ «Грибы на асфальте»), լույս է տեսել 1966 թվականին, որից հետո Դուբրովինի պատմվածքները տպագրվել են «Подъём» ամսագրում, այնուհետև լույս են տեսել Վորոնեժի երիտասարդ արձակագիրների «Ծննդյան օր» (ռուս.՝ «День рождения») կոլեկտիվ ժողովածուում։ 1968 թվականին Վորոնեժում առանձին հրատարակությամբ տպագրվել է «Սպասելով այծին» պատմվածքը, որը դարձել է գրողի ամենահայտնի ստեղծագործությունը, թարգմանվել է օտար լեզուներով։ Դրա հիման վրա բեմադրվել են ներկայացումներ, նկարահանվել է ֆիլմ։
1967-1971 թվականներին Եվգենի Դուբրովինը եղել է «Մոլոդոյ կոմունար» տարածաշրջանային երիտասարդական թերթի խմբագիրը, որից հետո մեկնել է Մոսկվա, որտեղ սկսել է աշխատել «Կոկորդիլոս» (ռուս.՝ «Крокодил») հանդեսի խմբագրության տնտեսական կյանքի բաժնում։ 1975 թվականին գլխավորել է հանդեսը։
Եվգենի Դուբրովինը մահացել է 1986 թվականի հուլիսի 15-ին սրտի կաթվածից։ Թաղված է Կունցևսկի գերեզմանատանը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.