![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1e/%25D4%25B5%25D5%25B6%25D5%25B8%25D6%2584_%25D5%2584%25D5%25AF%25D6%2580%25D5%25BF%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6%25D5%25AB_%25D4%25BF%25D5%25AB%25D5%25BD%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A4%25D6%2580%25D5%25AB%25D5%25B6_%25D4%25B5%25D5%25B6%25D5%25B8%25D6%2584%25D5%25A1%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25A3%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B2%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4.jpg/640px-%25D4%25B5%25D5%25B6%25D5%25B8%25D6%2584_%25D5%2584%25D5%25AF%25D6%2580%25D5%25BF%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4%25D5%25B5%25D5%25A1%25D5%25B6%25D5%25AB_%25D4%25BF%25D5%25AB%25D5%25BD%25D5%25A1%25D5%25B6%25D5%25A4%25D6%2580%25D5%25AB%25D5%25B6_%25D4%25B5%25D5%25B6%25D5%25B8%25D6%2584%25D5%25A1%25D5%25BE%25D5%25A1%25D5%25B6_%25D5%25A3%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D5%25B2%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4.jpg&w=640&q=50)
Ենոք Մկրտումյան
From Wikipedia, the free encyclopedia
Ենոք Ալավերդու Մկրտումյան (մայիսի 26 (հունիսի 7), 1896[1], Քրդևան, Հայաստան[1] - հունիսի 4, 1920(1920-06-04)[1], Դիլիջան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]), Կարմիր բանակի կողմից Հայաստանի Հանրապետության օկուպացիայի կողմնակից և երկրում խորհրդային կարգերի հաստատման աջակից, որի համար գնդակահարվել է Հայաստանի կառավարության կողմից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ենոք Մկրտումյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 26 (հունիսի 7), 1896[1] |
Ծննդավայր | Քրդևան, Հայաստան[1] |
Մահացել է | հունիսի 4, 1920(1920-06-04)[1] (24 տարեկան) |
Մահվան վայր | Դիլիջան, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1] |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ենոք Մկրտումյանը 1917 թվականին անդամագրվել է Կոմունիստական կուսակցությանը։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներից։ 1917-1919 թվականներին խորհրդային կարգերի հաստատմանն ուղղված գործունեություն է իրականացրել Էրզրումի ռազմաճակատի հայ զինվորների շրջանում, ապա՝ Վրաստանում։ Աշխատակցել է Թիֆլիսի «Պայքար» և Բաքվի «Կոմունիստ» խորհրդային գաղափարախոսությունը կրող թերթերին։ Ձերբակալվել է Վրաստանի մենշևիկյան իշխանության կողմից և արտաքսվել Հայաստան։ Այստեղ Ե. Մկրտումյանը ստանձնել է Քրդևան գյուղի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարությունը և իրականացրել հակապետական գործունեւոյթուն։ 1920 թվականի ապրիլին ընտրվել է Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրոյի Դիլիջանի գավառային կազմակերպության կոմիտեի կազմում։ 1920 թվականի մայիսին ձերբակալվել և տեղափոխվել է Դիլիջանի բանտ։ Բանտից փախչելով նշանակալի մասնակցություն է ունեցել Իջևանում 1920 թվականի Մայիսյան ապստամբության նախապատրաստմանը՝ նպատակ ունենալով ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը։ Իր հակապետական գործունեության համար գնդակահարվել է։
1935 թվականին ԽՍՀՄ իշխանությունների կողմից Ենոք Մկրտումյանի անունով է անվանակոչվել Իջևանի շրջանի Քրդևան գյուղը՝ ստանալով Ենոքավան անունը։