From Wikipedia, the free encyclopedia
«Եղբայր կամ ամուսնություն», ղազախական կատակերգական ֆիլմ։ Դերասանուհի Կուրալայ Անարբեկովայի առաջին աշխատանքն է որպես պրոդյուսեր[1][2]։ Ֆիլմի սցենարը գրել են Ալիշեր Ուտևը, Արիստան Կաունևը և Ադիլբեկ Սեյիլխանը, ֆիլմի ռեժիսորը եղել է Երնար Նուրգալիևը։
Երկիր | Ղազախստան |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Լեզու | ղազախերեն և ռուսերեն |
Պրոդյուսեր | Կուրալայ Անարբեկովա |
Հաջորդ | Եղբայր կամ ամուսնություն 2 |
Ֆիլմը ղազախական կինովարձույթում հայտնվել է 2017 թվականի հոկտեմբերի 26-ին։ Կինոժապավենի ստեղծմամբ զբաղվել է Corich Group ընկերությունը։ 2019 թվականին թողարկվել է շարունակությունը։
Այդար անունով մի երիտասարդ տղա սիրահարվում է Գաուհարին և հասնում նրա փոխադարձ սիրուն։ Սակայն նրա ճանապարհին կանգնում են աղջկա հինգ եղբայրները, որոնք շատ են սիրում իրենց քրոջը և կարծում են, որ Այդարը արժանի չէ նրան։ Այդարը, Գաուհարի աջակցությամբ, փորձում է մտերմանալ նրա եղբայրների հետ։
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2017 թվականի ամռանը Ալմաթիում[3]։
Քննադատները ֆիլմը դասել են «տիպիկ ՈՒՀԱ-ական կատակերգությունների» շարքին, որտեղ կատակները գոյություն ունեն հանուն կատակների. ֆիլմը փորձում է ծիծաղեցնել, այլ ոչ թե պատմություն պատմել, իսկ վառ երկրորդական կերպարները դուրս են գալիս առաջին պլան՝ ստվերելով հիմնական սյուժեն։ Դերասաններին և նրանց կատակերգական կերպարները քննադատները հիմնականում գովել են[1][4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.