From Wikipedia, the free encyclopedia
Եկատերինա Երմոլաևնա Կերն (ռուս.՝ Екатерина Ермолаевна Керн, 1818 - փետրվարի 6 (19), 1904, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), Աննա Կերնի աղջիկը, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի սիրելին, ակադեմիկոս Յուլի Շոկալսկու մայրը։
Եկատերինա Կերն | |
---|---|
Ծնվել է | 1818 |
Մահացել է | փետրվարի 6 (19), 1904 |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ամուսին | Q110575518? |
Ծնողներ | հայր՝ Jermolaj Fjodorovič Kern?, մայր՝ Աննա Կերն |
Երեխաներ | Յուլի Շոկալսկի |
Ազնվական Կերն տոհմից է։ Ծնվել է գեներալ Ե․ Ֆ․ Կերնի և նրա կնոջ՝ Ա․ Պ․ Կերնի (հայտնի է Պուշկինի կյանքում ունեցած դերով, նրան է նվիրված «Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ…» բանաստեղծությունը) ընտանիքում։ Կայսր Ալեքսանդր առաջինի սանուհին է։ Հաճախակի վեճերի պատճառով ծնողները Եկատերինայի դաստիարակությամբ չեն զբաղվել։ Սովորելու է ուղարկվել ազնվական աղջիկների Սմոլնի ինստիտուտ, որը 1836 թվականին ավարտել է գերազանցությամբ։ Մոտ 3 տարի ապրել է ծերունի հոր հետ, որն այդ ժամանակ պարետ էր ծառայում Սմոլենսկում։ Այնուհետև աշխատանքի է անցել իր ալմա մատերում՝ որպես դասարանային տիկին։
1840 թվականին Ե․ Ե․ Կերնը հանդիպել է Մ․ Ի․ Գլինկայի հետ։ Ծանոթությունը կոմպոզիտորի հետ վերածվել է սիրո։ Հատված Գլինկայի նամակից.
Իր կյանքի այդ շրջանում դառնալով կոմպոզիտորի մուսան՝ Կատենկա Կերնը Գլինկայի ոգեշնչման աղբյուրն էր։
Մի շարք փոքր ստեղծագործություններ, որը գրել է 1839 թվականին, նվիրել է Եկատերինա Կերնին, մասնավորապես՝ «Երբ ես հանդիպեմ քեզ» («Если встречусь с тобой») սիրերգը, որի բառերը․
«…Ե․ Կ․-ն ընտրել է Կոլցովի ստեղծագործություններից և արտագրել ինձ համար։ Նրա համար եմ գրել Valse-Fantaisie-ը»։ |
Հետագայում, երբ 1839 թվականի վերջին Մ․ Գլինկան թողեց իր կնոջը՝ Մ․ Պ․ Իվանովային[1], Ե․ Կերնի հետ կապը 1840 թվականի սկզբին արագ զարգացել է։ Սակայն շատ չանցած Ե. Կերնը ծանր հիվանդացել է։ 1840 թվականի գարնանը կոմպոզիտորը շարունակ այցելել է Եկատերինային և այդ ժամանակ Պուշկինի «Այն ակնթարթն եմ հիշում ես պայծառ» («Я помню чудное мгновенье») բանաստեղծության հիման վրա գրել է ռոմանս՝ ձոնելով այն մարդու աղջկան, որին պոետը նվիրել էր բանաստեղծությունը։
1841 թվականին Ե․ Կերնը հղիացել է։ Դրանից առաջ սկսվել էր Գլինկայի և կնոջ ամուսնալուծության գործընթացը, և հայտնի է դարձել, որ նա գաղտնի պսակադրվել է խոշոր բարձրաստիճան պաշտոնյայի ազգականի հետ[1], ինչը Եկատերինային հույս է տվել, որ ինքը կդառնա կոմպոզիտորի կինը։ Միխայիլ Իվանովիչը նույնպես վստահ էր, որ գործն արագ լուծում կստանա և շուտով կարող է ամուսնանալ Եկատերինայի հետ։ Սակայն դատական գործընթացն անսպասելի շրջադարձ է ունեցել։ Թեպետ Գլինկան բաց չէր թողել ոչ մի դատական նիստ, գործընթացը ձգձգվել է։ Եկատերինան մշտապես լացում էր և Միխայիլ Իվանովիչից համարձակ քայլեր էր պահանջում։ Գլինկան վճռել է՝ զգալի գումար տալ՝ «ազատվելու» արտամուսնական երեխայից, թեպետ շատ էր անհանգստանում կատարվածի համար։ Որպեսզի ամենը գաղտնի պահի և խուսափի հասարակական սկանդալից, մայրը աղջկան տարել է Ուկրաինայի Լուբնի քաղաք՝ «կլիմայի փոփոխության համար»։
1842 թվականին Ե. Կերնը վերադարձել է Պետերբուրգ։ Գլինկան, դեռևս ապահարզան ստացած չլինելով նախկին կնոջից, հաճախ էր հանդիպում նրան, ինչպես խոստովանել է իր «Գրություններում».
«…այլևս չկար նախկին պոեզիան և ոգևորությունը»։ |
1844 թվականի ամռանը Գլինկան, լքելով Պետերբուրգը, գնացել է Ե. Կերնի մոտ և հաշտվել նրա հետ։ Որոշ ժամանակ անց կապը գործնականորեն դադարել է։ Այդքան ցանկալի ապահարզանը Գլինկան ստացել է միայն 1846 թվականին[2], սակայն իրեն ամուսնական կապերով կաշկանդել վախեցել է և իր մնացած կյանքն ապրել որպես ամուրի։
Չնայած հարազատների մշտական հորդորներին՝ Ե․ Կերնը երկար ժամանակ հրաժարվել է ամուսնոանալ։ Միայն 1854 թվականին, հույսը կորցնելով Գլինկայի վերադարձից, Ե․ Կերնն ամուսնանում է իրավաբան Միխայիլ Օսիպովիչ Շոկալսկու հետ։ 1856 թվականի ունեցել է տղային՝ Յուլիին, իսկ 10 տարի անց այրիացել է՝ թողնելով անչափահաս երեխային գրեթե բոլոր միջոցներից զուրկ։ Որդուն լավ կրթության տալու ցանկությունը, որ կապահովեր նրա կարիերան, պարտադրվում է տնային դաստիարակչուհի ծառայել հարուստ տներում։ Տնային պայմաններում ինքը տղային պատրաստել է՝ ընդունվելու ծովային կորպուս։
Ընտանիքի ընկեր՝ Ա․ Ս․ Պուշկինի որդին՝ Գրիգորի Ալեքսանդրովիչը, օգնելու Եկատերինա Երմոլևնային որդու՝ Յուլիկ Շոկալսկու դաստիարակության հարցում (հետագայում դարձել է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության նախագահ)։ Եկատերինա Երմոլևնան հետագա կյանքն անցկացրել է որդու ընտանիքի բնակակարանում, որը Պետերբուրգի Անգլիական պողոտայում էր։ Ամեն տարի նա գնացել է Սմոլենսկի նահանգի իր կալվածքը, որտեղ նրա սիրելի ժամանցն էր Պուշկինի հեքիաթների ու բանաստեղծությունների ընթերցումը հարևան գյուղակների երեխաների համար, որոնք հավաքվում էին այդ առիթով։ Սերը Գլինկայի հանդեպ պահպանել է ամբողջ կյանքի ընթացքում, և նույնիսկ մեռնելով 1904 թվականին՝ խոր զգացումներով է հիշել կոմպոզիտորին[2]։
Միխայիլ Կազովսկու պատմական «Ռոմանսով լուսավորվածը» («Սխրագործություն», 2017) վիպակի հերոսուհին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.