Իոսիֆ Ստալինի մայրը From Wikipedia, the free encyclopedia
Եկատերինա (Կեկե) Գեորգիի Գելաձե (վրաց.՝ ეკატერინე (კეკე) გელაძე, 5 փետրվարի, 1858[4][5], Գորի - 1937, 4 հունիսի, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Իոսիֆ Ստալինի մայրը։
Եկատերինա Գելաձե վրաց.՝ ეკატერინე (კეკე) გიორგის ასული გელაძე | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1858[1] |
Ծննդավայր | Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 4, 1937[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | տնային տնտեսուհի, հիշատակագիր, day labourer և modiste |
Ամուսին | Վիսարիոն Ջուղաշվիլի |
Ծնողներ | հայր՝ Գլախա Գելաձե, մայր՝ Melania Homesurashvili? |
Երեխաներ | Mikhail Jughashvili?, Giorgi Jughashvili?, Իոսիֆ Ստալին և Joseph Davrichachvili? |
Keke Geladze Վիքիպահեստում |
Եկատերինա Գելաձեն ծնվել է 1858 թվականին Գամբարեուլում, Վրաց ուղղափառ եկեղեցու ճորտ այգեպանի ընտանիքում։ Չնայած այն հանգամանքին, որ նրա հայրը՝ Գլախա Գելաձեն, մահացել է շատ վաղ, և նրա ընտանիքն ապրել է վատ պայմաններում, սակայն մայրը՝ Մելանյա Խոմեզուրաշվիլին, ամեն ինչ արել է, որ դուստրը սովորի գրել ու կարդալ։
17 տարեկանում Կեկեն ամուսնացել է Վիսարիոն Ջուղաշվիլու հետ։ Նրա առաջին երկու երեխաները մահացել են շատ վաղ. Միխայիլը մահացել է 1875 թվական թվականին, Գեորգին՝ մեկ տարի անց։ Նրա երրորդ և վերջին որդին՝ Իոսիֆ Ստալինը, ծնվել է 1878 թվականի դեկտեմբերի 6-ին (դեկտեմբերի 18) և մկրտվել է նույն թվականի դեկտեմբերի 17-ին (դեկտեմբերի 29) Գորի քաղաքի Սուրբ Ուսպենսկի եկեղեցում։
Իոսիֆի ծնունդից հետո՝ 1890 թվականին[6], Եկատերինան հեռացել է ամուսնուց, քանզի նա սկսել է հարբեցողությամբ զբաղվել։ Եկատերինան հայտնի է եղել որպես խիստ, բայց իր որդուն անչափ սիրող կին. նա ձգտել է որդուն տալ կրթություն և հույս է ունեցել, որ նա լավ կարիերա կանի, այսինքն՝ կդառնա վանական։ Եկատերինան ուժեղ բնավորություն ուներ, ինչը փոխանցվել է որդուն։ Հանուն որդու նա սովորել է կարուձև, յուրացրել է դերձակուհու մասնագիտությունը, որպեսզի բավական վաստակի ու հնարավորություն ունենա վճարել Իոսիֆի ուսման համար։
Եկատերինա Գելաձեն մահացել է 1937 թվականի հունիսի 4-ին։ Թաղված է Թբիլիսիի Մթածմինդա պանթեոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.