Ելցինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ельцину), Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ, խորհրդային կուսակցական և ռուսական քաղաքական ու պետական գործիչ, հետխորհրդային Ռուսաստանի հիմնադիրներից մեկի` Բորիս Ելցինի հուշարձանը Եկատերինբուրգում, նրա հայրենի քաղաքում, որտեղ երկար տարիներ ապրել և գործունեություն է ծավալել։ Տեղադրված է Ելցին-կենտրոնում։ Հուշարձանը բազմիցս ենթարկվել է վանդալիզմի։
Ելցինի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | փետրվարի 1, 2011 |
Բարձրություն | 10 մետր |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Եկատերինբուրգ |
Շինության ձև | մարմարե հուշարձան |
Ներկա վիճակ | կանգուն |
Monument to Boris Yeltsin, Yekaterinburg Վիքիպահեստում |
Հուշարձանը գտնվում է Բորիս Ելցին փողոցում, Եկատերինբուրգ-սիթի գործարար թաղամասում, քաղաքի կենտրոնում` Դեմիդով Պլազա կոնգրես-հոլի դիմաց, որտեղ տեղակայված է Ելցինի ժառանգության նախագահական կենտրոնի հուշահամալիրը[1], որն էլ գտնվում է «Բ. Ն. Ելցին նախագահական կենտրոն» պետական ֆոնդի և «Բ. Ն. Ելցինի Ուրալյան Կենտրոն» (Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի Ֆոնդի մասնաճյուղ) բարեգործական հիմնադրամի վերահսկողության ներքո։
Հուշարձանն իրենից ներկայացնում է տասը մետր բարձրությամբ սպիտակ մարմարե կոթող` Ելցինի ամբողջ հասակով հարթաքանդակ մուգ մոխրագույն պատվանդանի վրա[2]։
Հուշարձանի հեղինակն է մոսկվացի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանը, ով ստեղծել է նաև Ելցինի գերեզմանաքարը։
Հեղինակի կարծիքով, «ընտրվել է սպիտակ մարմար, այլ ոչ թե ավանդական բրոնզե կամ գրանիտ, քանի որ այն կենդանի, կիսաթափանցիկ նյութ է, և այս հուշարձանը ոչ թե կոթող է, այլ շարժման մեջ գտնվող մի մեծ կտոր, ինչպես Բորիս Նիկոլաևիչն էր»։
Հուշարձանը բացվել է 2011 թվականի փետրվարի 1-ին Ելցինի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Բացումը տեղի ունեցավ Ռուսաստանի երրորդ նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ, որը Եկատերինբուրգ էր ժամանել հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար[3]։
Մեդվեդևը բացելով հուշարձանը, որը նրան դուր էր եկել, նշեց որ «Ռուսաստանը պետք է երախտապարտ լինի Ելցինին, այն բանի համար, որ ամենադժվար ժամանակաշրջանում երկիրը չշեղվեց փոփոխությունների ուղուց, իրականացվեցին լուրջ վերակառուցումներ և այսօր շարժվում է դեպի առաջ»։
Արարողությանը մասնակցում էին նաև Ելցինի այրին՝ Նաինա Իոսիֆովնան, նրա հարազատները և ընկերները, դաշնային իշխանության ներկայացուցիչներ, Սվերդլովսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Միշարինը, հարևան տարածաշրջանների ղեկավարներ[3][4]։
2012 թվականի օգոստոսի 23-ից 24-ի գիշերը հուշարձանը պղծվել էր անհայտ անձանց կողմից, հուշարձանի վրա կապույտ ներկ էր լցվել, պատվանդանի վրայի տառերը կոտրել էին[5][6]։ Հուշարձանը տեղում մաքրելու փորձերը չհաջողվեցին, որոշվեց այն ապամոնտաժել։ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին վերականգնողական աշխատանքներն ավարտելուց հետո, նորացված հուշարձանը վերադարձվեց նախկին տեղը[7]։
2017 թվականի նոյեմբերի 7-ին (Հոկտեմբերյան հեղափոխության հարյուրամյակի օրը) հուշարձանը փորձել է հրկիզել Իգոր Շչուկինը, որին այս արարքի համար 2018 թվականի փետրվարին դատապարտեցին մեկ տարվա ուղղիչ աշխատանքնի[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.