ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Բաուդիչ Մորս (անգլ.՝ David Bowditch Morse, հոկտեմբերի 11, 1953[1][2], Բևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր։ Հայտնի է «Կանաչ մղոն», «Խավարում պարողը», «12 կապիկ», «Խելացնորություն» և «Ժայռը» ֆիլմերից։
Դևիդ Մորս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1953[1][2] (70 տարեկան) |
Ծննդավայր | Բևերլի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Կրթություն | Ուիլյամ Էսպեր Ստուդիա[3] և Hamilton-Wenham Regional High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, գրող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0001556 |
Դևիդ Մորսը ծնվել է Համիլտոնում, Մասսաչուսեթս նահանգում, ուսուցչուհի Ժակլինի և առևտրային մենեջեր Չարլզ Մորսի ընտանիքում։ Ունի երեք երիտասարդ քույր։ 1982 թվականի հուլիսի 19-ին ամուսնացել է դերասանուհի Սյուզան Ուիլեր Դաֆի հետ։ Զույգն ունեցել են երեք երեխա՝ մեկ աղջիկ և զույգ տղա։ 1994 թվականին Northridge-ի երկրաշարժից հետո Դևիդն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆիլադելֆիա, որպեսզի լինի կնոջ ընտանիքի կողքին։ Ըստ Մորսի, լավագույն ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է՝ «Կանաչ մղոն», «Պոստավորը խաչմերուկում», «Փախչող հնդկացին» և «Ժայռը» ֆիլմերն են։
2006 թվականին նա խաղացել է «Խելացնորություն» ֆիլմում, երկրորդ պլանի դերում։ 2008 թվականին Մորսը մարմնավորել է Ջորջ Վաշինգտոնին «Ջոն Ադամս» մինի-սերիալում (անգլ.՝ John Adams), այդ դերի համար նա երկրորդ անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի համար։
«Խելացնորություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ կռվի տեսարանում նա կոտրել է մի քանի մատները, բայց դուրս չի եկել կերպարից և խաղացել է դրվագը մինչև վերջ։
2006 թվականին Դևիդ մորսը մարմնավորել է խուզարկու Մայքլ Թրիտերի դերը բժշկական «Բժիշկ Հաուս» դրամատիկ հեռուստասերիալում, որի շնորհիվ առաջադրվել է «Էմմի մրցանակի»։
«Դևիդ Շոր» սերիալի ստեղծողը Դևիդին հրավիրել է նկարահանվել սկզբունքային և խիստ ոստիկանի դերում, «Տաքսիստը» հեռուստասերիալում, որտեղ Մորսը մարմնավորել է նախկին ոստիկան Մայք Օլշանսկիի դերը։ Ըստ Դևիդ Մորսի, նրանք այնպիսի մեկի կարիքն ունեին, որը չէր զիջի գլխավոր հերոսին[5]։
Նրանց շատ հարկավոր էր այնպիսի մեկը, որը կարող էր հակազդել Գրեգորի Հաուսի վրա։Բնօրինակ տեքստ (անգլ.)They really needed somebody that could go toe-to-toe with House.
Դերասանի առաջարկն ընդունվել է հանգիստ կերպով։ Իսկ նայելով «Բժիշկ Հաուսին»՝ ընկավ շփոթմունքի մեջ։
Այդ երիտասարդը՝ Հաուսը, լրիվ հրեշ է։ Ինչու՞ են մարդիկ դա նայում?Բնօրինակ տեքստ (անգլ.)This guy House is a total jerk. Why are people watching this show?
Սակայն Դևիդի ընկերների՝ սերիալի երկրպագուների, հիացական վերաբերմունքը համոզեց դերասանին մասնակցել նկարահանումներին
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1980 | ֆ | Inside Moves | Ջերրի Մակսվելլ | |
1981 | ֆ | Our Family Business | Ֆիլ | |
1981 | ս | Nurse | Քեվին Մելլորի | |
1982 | ֆ | Max Dugan Returns | Shoe Store Cop | |
1982-1988 | ս | Սենտ-Էլսվեր | St. Elsewhere | բժիշկ Ջեք Մորրիսոն |
1983 | ֆ | Prototype | Michael | |
1984 | ֆ | Shattered Vows | Father Tim | |
1985 | ֆ | When Dreams Come True | Ռոբերտ Ուինտոն | |
1987 | ֆ | Place at the Table | ||
1987 | ս | «Ուրբաթ 13» | Friday the 13th: The Series | Director/Writer |
1987 | ֆ | Personal Foul | ||
1987 | ֆ | Six Against the Rock | Մարվին Հաբբարդ | |
1987 | ֆ | Downpayment on Murder | խուզարկու Ջեքսոն | |
1988 | ֆ | Winnie | Թոմաս | |
1989 | ս | Cross of Fire | Cross of Fire | |
1990 | ֆ | «Հուսահատության ժամ» | Desperate Hours | Ալբերտ |
1991 | ֆ | Two-Fisted Tales | Tom McMurdo | |
1991 | ֆ | Cry in the Wild: The Taking of Peggy Ann | Bicycle Pete | |
1991 | ֆ | «Փախչող հնդկացին» | The Indian Runner | Joe Roberts |
1992 | ֆ | «Մի փոքր առաջ։ «Էկսոն վալդես» տանկերի աղետը» | Dead Ahead: The Exxon Valdez Disaster | Ռիկ Շտայներ |
1992 | ս | Reasonable Doubts | Edward Durrell | |
1992 | ս | «Հեքիաթից դամբարան» | Tales from the Crypt | |
1992 | ս | The Hat Squad | ||
1993 | ֆ | Miracle on Interstate 880 | Dr. Jim Betts | |
1993 | ս | Action Man | ||
1993 | ս | «Սպանություն» | Homicide: Life on the Street | Jim Bayliss |
1993 | ս | «Ստորջրյա ոդիական» | SeaQuest DSV | Lenny Sutter |
1993 | ս | Big Wave Dave’s | Дэйв Белл | |
1993 | ֆ | Լ«ավ որդի» | The Good Son | Ջեք |
1994 | ֆ | «Փախուստ» | The Getaway | Jim Deer Jackson |
1994 | ֆ | Magic Kid II | Ջեք | |
1995 | ֆ | The Taming Power of the Small | ||
1995 | ֆ | Լանգոլերներ | The Langoliers | կապիտան Բրայան էնգլ, օդաչու |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.