Դրյո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դրյո (ֆր.՝ Dreux), քաղաք Ֆրանսիայում՝ Էր և Լուար (Օռլեան) դեպարտամենտում, Բլեզ գետի ափին, Փարիզից 74 կիլոմետր դեպի արևմուտք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դրյո | |||
ֆր.՝ Dreux[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | canton of Dreux-Est?, canton of Dreux-Ouest?, canton of Dreux-Sud?, Էր և Լուար և Դրո | ||
Մակերես | 24,27 կմ² | ||
ԲԾՄ | 75 մետր, 139 մետր | ||
Բնակչություն | ▲30 879 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 28100[3] | ||
Պաշտոնական կայք | dreux.com(ֆր.) | ||
| |||
Դրյոյի քաղաքային ագլոմերացիան բաղկացած է 78 համայնքից, որոնցում ընդհանուր առմամբ ապրում է մոտավորապես 112. 000 մարդ[4]։
Դրյոն հին քաղաք է, որտեղ պահպանվել են պատմա-ճարտարապետական մի շարք հուշարձաններ. միջնադարյան ամրոցի մնացորդներ, Օռլեանյան ազնվականական տոհմի հանգստարան ծառայած մատուռ, Լյուդովիկոս 16-րդի տաղավարը և այլն։ Պատմական փաստաթղթերում Դրյոյի մասին առաջին հավաստի հիշատակումը վերաբերում է IV դարին։ Բնակավայրը հնում համբավվել է երկաթե ու կաշվե ապրանքների, գլխարկների, մոմերի արտադրությամբ։ 1562 թվականին այստեղ տեղի է ունեցել կրոնական առաջին պատերազմներից մեկը (իշխան Կոնդեի ու ծովակալ Կոլինյիի հրամանատարությամբ կռվող բողոքականների զորքի և դուքս դը Գիզի հրամանատարությամբ մարտնչող կաթոլիկների բանակի միջև. վերջիններս ջախջախիչ հաղթանակ են տարել, իշխան Կոնդեն էլ գերեվարվել է)։ Ֆրանսիայի արքա Հենրիխ 4-րդը 1593 թվականին գրոհով գրավել է Դրյոն։ 1870 թվականին գերմանական զորքը Մակլենբուրգի մեծ դուքս Ֆրիդրիխ Ֆրանց 2-րդի հրամանատարությամբ համառ կռվով տիրել է Դրյոյին։
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[5] and INSEE (1968-2017)[6] |
Դրյոն բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.