Դոպամին (դեղորայք)
From Wikipedia, the free encyclopedia
Դոպամին, վաճառվում է Ինտրոպին անվան տակ, օգտագործվում է սովորաբար զարկերակային ցածր ճնշման, կլինիկորեն դրսևորվող դանդաղասրտության դեպքում, և երբ անհասանելի է ադրենալինը՝ սրտի կանգի դեպքում[1]։ Նորածինների դեպքում դա շարունակում է մնալ ոչ ցանկալի կիրառում զարկերակային ցածր ճնշման ժամանակ[2]։ Երեխաների մոտ գերադասելի է օգտագործել ադրենալին կամ նորադրեննալին, իսկ մեծահասակների մոտ նորադրենալինը սովորաբար գերադասելի է շատ ցածր զարկերակային ճնշման դեպքում[3][4]։ Այն տրվում է ներերակային անդադար հոսքով[1]։ Ազդեցությունը որպես կանոն սկսվում է 5 րոպեի ընթացքում[1]։ Դեղորայքի չափաբաժինն ավելացնում են մինչև արդյունք տալը[1]։
Դոպամին | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Տարածված կողմնակի ազդեցություններն են՝ երիկամների վատացած աշխատանք, անկանոն սրտխփոց, ցավ կրծքավանդակում, սրտխառնոց, գլխացավ կամ անհանգստություն[1]։ Եթե դեղը անցնում է ոչ թե երակ, այլ ենթամաշկ, կարող է տեղի ունենալ հյուսվածքի նեկրոզի[1]։ Բուժման համար հնարավոր է տրվի ֆենտոլամին, որպեսզի կրճատվի ռիսկի գործոնը[1]։ Հայտնի չէ, արդյոք դոպամինը կարելի է օգտագործել հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ[1]։ Դոպամինի ցածր չափաբաժնի դեպքում գործում է β1-ադրենռեցեպտորով, իսկ մեծ չափաբաժնի դեպքում՝ α-ադրենոռեցեպտորի միջոցով[1]։
Առաջին անգամ լաբորատորիայում դոպամին սինթեզվել է 1910 թվականին Ջորջ Բարգերի և Ջեյմս Էվենսի կողմից՝ Անգլիայում[5]։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, որպես ամենաարդյունավետ և անվտանգ, անհրաժեշտ դեղամիջոց[6]։ Մեծածախ գնման դեպքում, զարգացող երկրներում 400 մգ դեղորայքի արժեքը տատանվում է 0,28- 0,60 ԱՄՆ դոլար սահմաններում[7]։ Մարդու օրգանիզմում դոպամինը նյարդամիջնորդանյութ է, ինչպես նաև հորմոն[8]։