ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Դոմինիկ Վիվան, 1812 թվականից՝ բարոն Դենոն, գրականության մեջ սովորաբար՝ Վիվան-Դենոն (ֆր.՝ Dominique Vivant, baron Denon, Vivant Denon, հունվարի 4, 1747[1][2][3][…], Շալոն սյուռ Սոն[4][5][6] - ապրիլի 27, 1825[7][1][2][…] կամ ապրիլի 28, 1825[8], Փարիզ, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի նկարիչ (գծագրող, փորագրող, վիմագիր), գրող, սիրողական եգիպտագետ, դիվանագետ և թանգարանային գործիչ, Ֆրանսիայում թանգարանային գործի հիմնադիրներից մեկը, ժամանակակից Լուվրի թանգարանի կազմակերպիչը և առաջին տնօրենը։
Դոմինիկ Վիվան Դենոն ֆր.՝ Vivant Denon | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1747[1][2][3][…] |
Ծննդավայր | Շալոն սյուռ Սոն[4][5][6] |
Վախճանվել է | ապրիլի 27, 1825[7][1][2][…] (78 տարեկան) կամ ապրիլի 28, 1825[8] (78 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[5][6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | արվեստագետ, եգիպտագետ, դիվանագետ, գրող ճանապարհորդ, գծանկարիչ, հնագետ, նկարիչ, քաղաքական գործիչ, օֆորտանկարիչ, մեդալագործ և գրող |
Ուշագրավ աշխատանքներ | Point de lendemain? |
Պարգևներ | |
Պաշտոն | Director of French national museums? և թանգարանի տնօրեն |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա, Գեղանկարի և քանդակի ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5] և Գեղարվեստի ակադեմիա |
Dominique Vivant Denon Վիքիպահեստում |
Վիվանը սովորել է որպես իրավաբան, բայց 23 տարեկանում գրել է շատ հաջող կատակերգություն և էրոտիկ բնույթի վեպ։ Նրա ստեղծագործությունները Ֆրանսիայում արգելվել են գրաքննությամբ։ Դրանից հետո նա որոշելլ է նվիրվել արվեստին։ «Պատահել է այնպես, որ հենց այդ անլուրջ մարդն է լուսավորյալ Եվրոպայի համար բացահայտել հին Եգիպտոսը։.. Դենոնն աշխարհիկ ասպետ է, գեղեցիկ սեռի գնահատող, դիլետանտ գեղեցիկ արվեստների բոլոր ոլորտներում»[9]։ Նա դարձել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի հնությունների պահապանը։ Լյուդովիկոս XVI-ի հանձնարարությամբ նրա հավաքածուի համար հավաքել է թանկարժեք կամեյաների հավաքածուներ։ Մարկիզուհի դե Պոմպադուրի հետ կապի համար թագավորը նրան աքսորել է Ֆրանսիայի սահմաններից դուրս։ 1772-1787 թվականներին Ստոկհոլմում, Նեապոլում և Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական դեսպանությունների քարտուղար։ Վայելել է Եկատերինա II-ի բարեհաճությունը[10]։ Սանկտ Պետերբուրգում ծանոթացել է կոլեկցիոներ Վ. Վ. Ռուդանովսկու հետ։ Նեապոլում հետաքրքրված էր Պոմպեոսի պեղումներով։ Ֆրանսիական հեղափոխությունից հետո կորցրել է ամեն ինչ։ Նրա կարողությունն առգրավվել է, իսկ անունը գրանցվել «սև ցուցակներում»։ Դենոնը մեկնել է Իտալիա, զբաղվել փորագրությամբ, ուսումնասիրել արվեստի պատմություն։ Այնտեղ էլ ընկերացել է Ժակ-Լուի Դավիթի հետ, Դիրեկտորիայի ոճով փորագրել է նրա նորաձև կոստյումների նկարները[11]։ 1787 թվականին Դենոնը, Դավիթի հովանավորության շնորհիվ, դարձել է Փարիզի գեղանկարչության ակադեմիայի անդամ։ Դավիթը նրան ծանոթացրել է Ժոզեֆինա Բոգարնեի հետ, ով նրան շահավետ լույսի ներքո ներկայացրել է Նապոլեոն Բոնապարտին[12] [13]։
1798 թվականին Դենոնը ուղեկցել է Նապոլեոնին Եգիպտական արշավանքի ժամանակ։ Անձնուրացորեն, մեծագույն ոգեշնչմամբ, արդեն միջին տարիքի մարդ (այդ ժամանակ Դենոնը դարձել է 51 տարեկան) մարտական գործողությունների ժամանակ, փամփուշտների տակ, Դենոնը և օգնականները ուրվագծլ են բուրգերն ու կոթողները, հանել ռելիեֆների և նկարների պատճեններ։
Բոնապարտը Դենոնին նշանակել է Կահիրեի Եգիպտոսի ինստիտուտի արվեստի դեպարտամենտի տնօրեն, իսկ Փարիզ վերադառնալուց հետո՝ 1804 թվականին, նա դարձել է Կայսերական թանգարանի տնօրեն, որը հետագայում վերանվանվել է Լուվր։ 1802-1813 և 1818-1828 թվականներին Փարիզում հրատարակվել է «Ճանապարհորդություն Վերին և Ստորին Եգիպտոսում» (ֆր.՝ Voyage dans la basse et la haute Egypte (10 հատոր տեքստ և 12 հատոր փորագրություններ ըստ Դենոնի գծագրերի)։ 1802 թվականին՝ Ֆրանսուա Ժոմարի 24 հատորանոց «Եգիպտոսի նկարագրությունը» (վերահրատարակություններ 1810 և 1826 թվականներին), որը նույնպես նկարազարդվել է Դենոնի և այլ նկարիչների գծանկարների փորագրություններով։ Լենոնի գծանկարների փորագրությունները դարձել են Ֆրանսիական կայսրության ոճի շատ նկարիչների համար հիմնական աղբյուր ու օրինակ, որոնք օգտագործել են եգիպտական մոտիվներ։
Բացի Եգիպտոսից դուրս բերված հնություններից, Վիվան-Դենոնը Լուվրի հավաքածուն հարստացրել է Ավստրիայից, Իսպանիայից, Լեհաստանից և հատկապես Իտալիայից ֆրանսիացիների կողմից արտահանված արվեստի գործերով (միայն փոքր թվով գործեր, օրինակ՝ Վենետիկում, ձեռք են բերվել օրինական ճանապարհով)։ Նոր ցուցանմուշներ որոնելիս Դենոնը ամբողջ Եվրոպան անցել է կայսեր շքախմբի կազմում։ Ավելի ուշ Անտոնիո Կանովայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ֆրանսիայում թողնել տեղահանված արժեքների մի մասը, այդ թվում՝ Վերոնեզեի «Կանայի հարսանիքը»։
1803-1816 թվականներին Դենոնը ղեկավարել է Սևրի ճենապակու արտադրամասը, Փարիզի դրամահատարանը և կայսրության բոլոր գեղարվեստական միջոցառումները։ Ստեղծել է դատարանի կողմից հատվող գրեթե բոլոր նապոլեոնյան մետաղադրամների և պարգևների էսքիզները[14][15]։ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի հանձնարարությամբ նա արվեստի գործեր է գնել Սանկտ Պետերբուրգի Կայսերական Էրմիտաժի համար։
Հարյուր օրից և Բուրբոնների դինաստիայի վերականգնումից հետո Դենոնը կրկին զրկվել է բոլոր պաշտոններից և կոչումներից։ Նա հրաժարական է տվել, որպեսզի ամբողջությամբ նվիրվի վիմագրության գործին։ Նրա վիմագրությունների շարքում կան նաև պոռնոգրաֆիկ գործեր։ Վերջին տարիներին պատրաստել է արվեստի քառահատոր պատկերազարդ պատմություն։ Այս աշխատանքը (բացառիկ խորությամբ և ամբողջականությամբ) տպագրվել է հետմահու՝ 1829 թվականին, Ամորի-Դյուվալի հսկողության ներքո։ Դենոնի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատանը զարդարում է հուշարձան, իսկ նրա անունը կրում Է Լուվրի տաղավարներից (Լուվրի 702-րդ սրահ) մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.