Դոլոմիտյան Ալպեր
From Wikipedia, the free encyclopedia
Դոլոմիտյան Ալպեր (իտալ.՝ Dolomiti, գերմ.՝ Dolomiten), լեռնային զանգված Արևելյան Ալպերում, հարավային կրաքարային Ալպերի համակարգի մաս։ Լեռնային զանգվածը գտնվում է Իտալիայի հյուսիսարևելյան մասում՝ Բելունո, Բոլցանո, Պորդենոնե, Տրենտո և Ուդինե գավառներում։ Զանգվածը սահմանափակված է գետերի հովիտներով․ Իսարկո (հյուսիս-արևմուտք), Պուստերիա (հյուսիս), Պիավ (արևելք և հարավ-արևելք), Բրենտա (հարավ-արևմուտք) և Ադիջե (արևմուտք)[1]։ Համակարգի երկարությունը մոտ 150 կմ է, ամենաբարձր կետը Մարմոլադա լեռն է (3342 մ)։
Արագ փաստեր Դոլոմիտյան Ալպեր, Տեսակ ...
Դոլոմիտյան Ալպեր | |
---|---|
Տեսակ | լեռնազանգված և լեռնաշղթա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Վենետո, Տրենտինո Ալտո Ադիջե, Բելունո, Բոլցանո և Տրենտո |
Երկարություն | 150 կմ |
Լայնություն | 191 կմ |
Ամենաբարձր կետ | Մարմոլադա |
ԲԾՄ | 3343 մետր |
Մակերես | 15 942 կմ² |
Նյութ | նստվածքային ապար, dolostone? և հրաբխային ապար |
Լեռնաշղթա | Southern Limestone Alps? |
Անվանված է | Déodat Gratet de Dolomieu? |
![]() | |
![]() |
Փակել
2009 թվականին Դոլոմիտները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ VII և VIII չափանիշներով: