From Wikipedia, the free encyclopedia
Դյորդ Շանդոր Լիգետի (հունգ.՝ Ligeti György Sándor, մայիսի 28, 1923[1][2][3][…], Târnăveni, Մուրեշ, Ռումինիա[4] - հունիսի 12, 2006[1][3][4][…], Վիեննա, Ավստրիա[4]), հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր-ավանգարդիստ, երաժշտական մանկավարժ։ Հանրությանը հայտնի դարձավ Սթենլի Կուբրիկի «2001․ տիեզերքի ոդիսականը» ֆիլմում հնչած իր երաժշտության շնորհիվ։
Դյորդ Լիգետի | |
---|---|
Բնօրինակ անուն | հունգ.՝ Ligeti György |
Ի ծնե անուն | հունգ.՝ Ligeti György Sándor |
Ծնվել է | մայիսի 28, 1923[1][2][3][…] Târnăveni, Մուրեշ, Ռումինիա[4] |
Երկիր | Հունգարիա և Ավստրիա |
Մահացել է | հունիսի 12, 2006[1][3][4][…] (83 տարեկան) Վիեննա, Ավստրիա[4] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[5] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս, դաշնակահար, երաժիշտ, լիբրետիստ և նկարազարդող |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Hochschule für Musik und Theater Hamburg? |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1951) |
Անդամակցություն | Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Vera Ligeti? |
Պարգևներ | |
Կայք | gyoergy-ligeti.de |
György Ligeti Վիքիպահեստում |
Դյորդ Լիգետին ծնվել է Դիչեսենտմարտոն քաղաքում (այժմ՝ Տիրնևենի)՝ հրեայի ընտանիքում[11]։ Նրա հոր հորեղբայրը՝ բանկային ծառայող Շանդոոր Լիգետին (և պապիկի եղբայրը՝ նկարիչ Սոմ Աուերը), ջութակի հայտնի ուսուցիչ Լեոպոլդ Աուերն է (կոմպոզիտորի հայրը Աուեր ազգանունը (գերմ.՝ Aue «մարգագետին» բառից) փոխել է Լիգետի (հունգարերեն «մարգագետին»)[12]։ Ապագա կոմպոզիտորի մայրը՝ Իլոնա Լիգետին, բժշկուհի էր։ Դյորդի մայրենի լեզուն հունգարերենն է[13]։ Վաղ տարիքում ծանոթացել է ռումինական և հունգարական ժողովրդական երաժշտությանը, որը հետագայում, Բելա Բարտոկի աշխատանքների հետ միասին, մեծ ազդեցություն է ունեցել իր ստեղծագործությունների վրա։ Երբ Դյորդը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Կլուժ-Նապոկա, որտեղ նա ստացել է երաժշտական տարրական կրթություն։
1941 թվականին կոմպոզիտորը մեկնել է Բուդապեշտ։ Լիգետիի երաժշտական առաջին հրապարակված ստեղծագործությունը բանաստեղծուհի Ռախել Բլուվշտեյնի բանաստեղծության (այն եբրայերենից թարգմանել է Լիգետին) հիման վրա գրված «Կիներետ» երգն էր (1942)[14]։ 1943 թվականին հրեական ծագման պատճառով նրան ձերբակալել են և տարել հարկադիր աշխատանքի։ Միևնույն ժամանակ նրա ամբողջ ընտանիքն ընկել է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար, որտեղից միայն մայրն է դուրս եկել (փոքր եղբայրն ու հայրը մահացել են Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարում)։ 1949 թվականին, Բուխարեստի բանահյուսության ինստիտուտում ձայնագրություններ ուսումնասիրելով՝ Լիգետին վերադարձել է ռումինական բանահյուսությանը, որից ոգեշնչված 1951 թվականին գրել է իր «Ռումինական կոնցերտը» (ռումիներեն՝ Concert românesc)։ Սակայն սոցռեալիցմի շրջանակները խոչընդոտում էին կոմպոզիտորին, և նրա նվագախմբային աշխատանքներից շատերը (օրինակ՝ «Խավար և լույս» (հունգ.՝ Sötét és világos), «Իշտարի ճանապարհորդությունը դժոխքում» (հունգ.՝ Istar pokoljárása օրատորիան) այդպես էլ մնացել են անավարտ։ Երկաթե վարագույրները Լիգետիին զրկել էին արևմտյան կոմպոզիտորների հետ շփվելու հնարավորությունից, և նրա համար պրոգրեսիվ երաժշտության միակ աղբյուրը ռադիոհաղորդումներն էին։
1956 թվականին Լիգետին կնոջ հետ Ավստրիայից գաղթել է Հունգարիա, որտեղ էլ հիմնականում ապրել է հետագա տարիներին (1968 թվականին ստացել է Ավստրայի քաղաքացիություն)։ 1957 թվականին Քյոլնում ծանոթացել է կոմպոզիտոր-փորձարարներ Կառլհայնց Շտոքհաուզենի և Գոթֆրիդ Քյոնիգի հետ, որոնց հետ աշխատել է ակադեմիական էլեկտրոնային երաժշտության բնագավառում։ Սակայն 3 տարի անց, կորցնելով հետաքրքրությունը էլեկտրոնիկայի նկատմամբ, աշխատանքը շարունակել է «ակուստիկ» գործիքային երաժշտության բնագավառում։
1961 թվականին Լիգետին արևմտաեվրոպական ավանգարդի շրջանակներում համբավ և ճանաչում է ձեռք բերել այնպիսի ստեղծագործությունների շնորհիվ, ինչպիսիք են «Տեսիլք» (ֆր.՝ Apparitions, 1959) և «Մթնոլորտ» (ֆր.՝ Atmosphères, 1961)։ Այդ ժամանակաշրջանի մյուս ուշագրավ ստեղծագործություններից են՝ «Սիմֆոնիկ պոեմ 100 մետրոնոմի համար» (1962), աբսուրդային «Արկածները» (ֆր.՝ Aventures, 1962) և «Նոր արկածներ» (ֆր.՝ Nouvelles Aventures, 1965)։
1963-1965 թվականներին Լիգետին ստեղծել է 20-րդ դարի շրջադարձային աշխատանքներից մեկը՝ «Ռեքվիեմ»։ 1966 թվականին գրել է երգչախմբային «Lux Aeterna», 1967 թվականին՝ «Հեռացում» (իտալ.՝ Lontano) պիեսը, 1969 թվականին՝ «Ճյուղավորում» (անգլ.՝ Ramifications).
Հատուկ հիշատակման է արժանի Լիգետիի կոնֆլիկտը Սթենլի Կուբրիկի և MGM ընկերության հետ՝ կապված «2001․ տիեզերական ոդիսական» կինոֆիլմում Լիգետիի երաժշտությունն օգտագործելու հետ։ Ֆիլմի թողարկումից հետո՝ 1968 թվականին, պարզվեց, որ Լիգետի ստեղծագործությունը Կուբրիկն օգտագործել է առանց կոմպոզիտորի համաձայնության, ինչը և երկարատև քննարկման առիթ հանդիսացավ։
1975-1977 թվականներին Լիգետին Միշել Գելդերոդի դրամայի հիման վրա գրում է «Մեծ Մերտվիարխ» (ֆր.՝ Le Grand Macabre օպերան, որը, հետևելով «Արկածներին», զարգացնում է աբսուրդային թատրոնի գաղափարները։ 1980-ական թվականներին կոմպոզիտորն օգտագործում է յուրօրինակ ռիթմիկ համակարգ, նրա պոետիկայի համար բեկումնային էր Ջութակի, վալտոռնի և դաշնամուրի համար գրված տրիոն (1982)։ Առավել հայտնի և մեծարվեստ ստեղծագործություններից են դաշնամուրային էտյուդները․ դրանց առաջին հավաքածուն 1986 թվականին ԱՄՆ-ում արժանացել է Գրավեմայերի մրցանակի։ Լիգետիի վերջին ստեղծագործություններից են «Համբուրգյան կոնցերտ» (գերմ.՝ Hamburgisches Konzert), որը նվիրված է գերմանացի վալտոռնահար Մարիա Լուիզա Նոյնեկերին, որի հետ Լիգետին իր կյանքի վերջին տարիներին ակտիվորեն համագործակցել է։
Դյորդ Լիգետին մահացել է 2006 թվականի հունիսի 12-ին Վիեննայում՝ առողջական երկարատև խնդիրներից հետո։
Կինը հոգեբույժ և հոգեվերլուծաբան Վերա Լիգետին է։ Որդին՝ ավստրիացի, հիմա՝ ամերիկացի կոմպոզիտոր և թմբկահար Լուկաս Լիգետին (անգլ.՝ Lukas Ligeti, ծնվ. 1965), հայտնի է Ջոն Զորնի «Ռադիկալ հրեական մշակույթ» նախագծի հետ ունեցած համագործակցությունով[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.