From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Ալեքսանդրովիչ Պրիգով (ռուս.՝ Дмитрий Александрович Пригов, նոյեմբերի 5, 1940[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4] - հուլիսի 16, 2007[5][1][2][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ։ Մոսկվայի արվեստի և գրական ժանրի կոնցեպտուալիզմի հիմնադիրներից մեկը (պոեզիա և արձակ)։
Դմիտրի Պրիգով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1940[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Մահացել է | հուլիսի 16, 2007[5][1][2][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, բանաստեղծ, քանդակագործ, գրող, վիզուալ արտիստ, նկարիչ և կոնցեպտուալ արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Dmitri Prigov Վիքիպահեստում |
Դմիտրի Պրիգովը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 5-ին մտավորականների ընտանիքում․ հայրը ինժեներ էր, մայրը՝ դաշնակահարուհի։ Նրա գերմանական ծագում ունեցող ծնողները 1941 թվականին ստիպված են եղել փոխել ազգային ինքնությունը։ Դմիտրի Պրիգովը, որը տարիներ անց ավելի երկար է ապրել Գերմանիայում, իր ծանոթ Իգոր Սմիրնովի խոսքերով, այդպես էլ չի խոսել գերմաներեն[6]։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է փականագործների գործարանում։ Հետո սովորել է Մոսկվայի Ստրոգանովայի (1959-1966 թվական) անվան բարձրագույն գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում։ Կրթությամբ քանդակագործ է։
1966-1974 թվականներին աշխատել է Մոսկվայի ճարտարապետական վարչությունում։
1960-ականների վերջին, 1970-ականների սկզբին գաղափարապես մտերմացել է մոսկովյան անդերգրաունդի նկարիչների հետ։ 1975 թվականին միացել է ԽՍՀՄ Նկարիչների միությանը՝ դառնալով վերջինիս անդամներից մեկը։ Սակայն ԽՍՀՄ-ում մինչև 1987 թվականը չի ցուցադրել իր ստեղծագործությունները։
1989 թվականից ավանգարդիստների մոսկովյան ակումբի անդամ է (КЛАВА):
Պրիգովը բանաստեղծություններ է սկսել գրել 1956 թվականից։ Մինչև 1986 թվականը իր հայրենիքում նրա ստեղծագործությունները չէին տպագրվել։ Մինչ այդ բազմիցս նրա ստեղծագործությունները տպագրվել են արտասահմանում 1975 թվականից ռուսալեզու պարբերականներում՝ «Ռուսական միտք» թերթում, «А-Я» ամսագրում, «Կատալոգ» ալմանախում։
1986 թվականին փողոցային ելույթներից մեկից հետո հարկադիր բուժման էր ուղարկվել հոգեբուժարան, որտեղից նրան ազատ էին արձակել երկրի ներսում և դրսում ապրող մշակութային հայտնի գործիչների միջամտության շնորհիվ։
Առաջին անգամ Պրիգովը ԽՍՀՄ-ում մասնակցել է խաղարկության 1987 թվականին։ Նրա աշխատանքները ներկայացվել են «Ոչ պաշտոնական արվեստ» (Կրասնոգվարդեյսկի շրջանի ցուցասրահ, Մոսկվա) և «Ժամանակակից արվեստ» (Կուզնեցկի կամուրջի ցուցասրահ, Մոսկվա) նախագծերի շրջանակներում։ 1988 թվականին տեղի է ունեցել Դմիտրի Պեգովի առաջին անհատական ցուցահանդեսը ԱՄՆ-ում՝ Չիկագոյի Ստրուվե պատկերասրահում։ Հետագայում նրա աշխատանքները բազմիցս ցուցադրվել են Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Գերմանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում։
Պրիգովի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Հերալդիկական հոգու արցունքները», լույս է տեսել 1990 թվականին «Մոսկվայի աշխատավոր» հրատարակչությունում։ Հետագայում Պրիգովը հրատարակել է «Արյան հիսուն կաթիլ», «Բանաստեղծության երևույթը նրա մահից հետո» բանաստեղծությունների գրքերը և արձակ ստեղծագործությունների գրքերը՝ «Միայն իմ Ճապոնիան»-ը, «Ապրեք Մոսկվայում»-ը։
Պրիգովը մեծ թվով տեքստերի, գրաֆիկական աշխատանքների, կոլաժների, ինստալյացիաների, փերֆորմանսների հեղինակ է։
Բազմիցս ցուցադրվել, նկարահանվել է կինոյում, մասնակցել երաժշտական մի շարք նախագծերի։ Նման նախագծերից է եղել «Նկարիչների մոսկովյան ավանգարդիստ» պարոդիական ռոք խումբը։ Խմբի մասնակիցները, իրենց պնդմամբ, ստիպված էին ապացուցել, որ ռուսական ռոքում երաժշտական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի, և որ ունկնդիրները ընդամենը արձագանքում են տեքստի առանցքային բառերին։
1993-1998 թվականներին Պրիգովը բազմիցս հանդես է եկել «НТО Рецепт» ռոք խմբի հետ, որն իր ստեղծագործությունների մեջ օգտագործել է Պրիգովի շարադրանքները։
Բանաստեղծության քնարական կերպարները «Միլիցաներ»-ն են և վերացական «Նա»-ն։ Քնարական հերոսները աշխարհին նայում են Խորհրդային բնակչի աչքերով[7]։ Միլիցաների մասին գրելու ոգեշնչումը ստացել է Մոսկվայի Բելյաևոյի քնած շրջանի կյանքից։ 2003 թվականին Պրիգովը Սերգեյ Նիկիտինի հետ վարել է «Գրական Բելյաևո» զբոսանք-երկխոսությունը՝ ցույց տալով իր ստեղծագործության տեսակային և բովանդակալից կետերը[8]։ Պրիգովայի գլխավոր արձակ տեքստերն են անավարտ եռագրության երկու մասերը, որտեղ հեղինակն օգտագործել է արևմտյան նամակի երեք ավանդական ժանրերը՝ ինքնակենսագրությունը («Ապրեք Մոսկվայում» վեպում արտահայտված) և ճանապարհորդի գրությունները («Միայն իմ Ճապոնիան» վեպում արտահայտված)։ Երրորդ վեպը մտածում էր ստեղծել խոստովանության ժանրում։
Պրիգովայի բանաստեղծական աշխատանքների ընդհանուր թիվը երեսունհինգ հազարից ավել է[9]։ 2002 թվականից Դմիտրի Պրիգովն իր որդու՝ Անդրեյ Պրիգովի և նրա կնոջ՝ Նատալյա Մալիի հետ մասնակցել է «Prigov Family Group» բաժնետիրական արվեստի խմբի աշխատանքներին։
Մահացել է 2007 թվականի հուլիսի 16-ի գիշերը[10] Մոսկվայի 23-րդ հիվանդանոցում՝ սրտի կաթվածից հետո առաջացած բարդությունների հետևանքով։
Ֆրանսիացի Ռեժիս Գեյրոն, Պրիգովայի պոեզիան համեմատելով ռուսական ֆուտուրիզմի պոեզիայի հետ, խոսել է առաջինի մասին․
…Ես խմբագրել եմ «Ռուսական միտք» թերթում, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի հրատարակություն։ Վերջինս նվիրված է այլընտրանքային պոեզիային։ Այնտեղ եղել են, կարծես, Պրիգովայի և Ռուբինշտեյնի առաջին հրապարակումները։ Այդ տեքստերը կազմողները ինչ-որ արմատական բան էին ման գալիս, բայց ես ռուսական ֆուտուրիզմով զբաղվելուց հետո ոչ մի արմատական բան չտեսա այդ գործերի մեջ[11]։ |
Ռուս գրական քննադատներ Օլգա Բարաշն ու Ալեքսանդր Տարասովը խիստ քննադատության են ենթարկել Պրիգովայի գործունեությունը։
․․․Ի վերջո, եթե ոչ ազգային խայտառակություն, այս ամենը կարելի է անվանել մի իրավիճակ, որտեղ գրական-գեղարվեստական Ավանգարդի սյունը հռչակվում է Պրիգով։ Վերջինս «ամենայն լրջությամբ» բացատրում է բոլորին, որ 2000 բանաստեղծություններ գրելու իր «նախագիծը» (այնպես որ դուք պետք է հիանաք նրա բանաստեղծություններով), «հայեցակարգային ակտ» է[12]։ |
1996 թվականին եղել է մշակույթի և արվեստի այն գործիչների թվում, որոնք կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին դադարեցնել պատերազմը Չեչնիայի դեմ և անցնել բանակցային գործընթացների[13]։
Подробная библиография: Указатель литературных, визуальных, театральных, кинематографических и иных работ Д.А. Пригова / Сост. И. Ахметьев, Е. Дёготь, А. Урицкий, И. Кукулин, Д. Голынко-Вольфсон; Хронология машинописных «книжечек», хранящихся в домашнем архиве Д.А. Пригова / Подг. Т. Егорова, Д. Голынко-Вольфсон // Неканонический классик: Дмитрий Александрович Пригов (1940—2007): Сб. статей и материалов. — М.: Новое литературное обозрение, 2010. С. 711—769.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.