From Wikipedia, the free encyclopedia
Դիվաձար (լատին․՝ Adiantum)[1], ջրհորի գինձ, գիսակ, բազմոտիկազգիների ընտանիքի բազմամյա պտեր։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 185), Հայաստանում՝ 1 տեսակ՝ վեներայի դիվաձար մազիկներ (Adiantum capillus-veneris)։ Հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Աճում է խոնավ վայրերում, ժայռաճեղքերում, լեռն, առվակների ափերին։
Դիվաձար | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Դաս | Polypodiopsida |
Ենթադաս | Polypodiidae |
Կարգ | Բազմոտիկներ (Polypodiales) |
Ենթակարգ | Pteridineae |
Ընտանիք | Պտերազգիներ (Pteridaceae) |
Ենթաընտանիք | Vittarioideae |
Ցեղ | Դիվաձար (Adiantum) L., 1753 |
Կոճղարմատը գետնատարած է կամ գրեթե կանգուն՝ պատված շագանակագույն կամ սև թեփուկներով։ Տերևները (երկար՝ մինչև 40 սմ) նուրբ են, բաց կանաչավուն, բարդ փետրաձև։ Տերևակոթունը մուգ շագանակագույն է, փխրուն և փայլուն։
Բազմանում են սպորներով, որոնք առաջանում են ամռանը՝ տերևի ստորին մակերեսի վրա՝ սպորանոթներում (սորուսներում)։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ կոճղարմատներով։
Դեղաբույս է. պարունակում է գալաթթու, շաքար, լորձ և այլն։ Կոճղարմատն օգտագործում են հազի ժամանակ և որպես միզամուղ ու լուծողական։ Մշակության մեջ օգտագործում են որպես գեղազարդիչ բույս։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.