Դին Մալենկո
պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ / From Wikipedia, the free encyclopedia
Դին Սայմոն (անգլ.՝ Dean Simon, ծնվ.՝ օգոստոսի 4, 1960[1][3]), առավել հայտնի Դին Մալենկո (Dean Malenko) ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին աշխատում է «WWE» ընկերությունում, որպես հավաքագրող։
Դին Մալենկո Dean Malenko | |
---|---|
Իրական անուն | Դին Սայմոն[1] Dean Simon |
Ռինգային անուն(ներ) | Դին Սարկով Կիկլոպ Դին Մալենկո |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 96 կգ[2] |
Հայտարարվող հասակ | 1,78 մ[2] |
Ծննդյան թվական | օգոստոսի 4, 1960 (63 տարեկան)[1][3] |
Ծննդավայր | Իրվինգթոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Ապրելավայր | Լաթց, Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Մարզիչ | Բորիս Մալենկո[1][2] |
Դեբյուտ | 1979[1][3] |
Կարիերայի ավարտ | 2001 |
Ծնվել է 1960 թվականին՝ նախկին ռեստլեր Բորիս Մալենկոյի ընտանիքում։ Առավելապես հայտնի է «Extreme Championship Wrestling» (ECW), «New Japan Pro Wrestling» (NJPW), «World Championship Wrestling» (WCW) և «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE) կազմակերպություններում ելույթներ ունենալու տարիներից։ Չնայած երբևէ աշխարհի ծանրքաշային չեմպիոնի կոչմանը չարժանանալուն, մարզական կարիերայում ընդհանուր առմամբ նվաճել է թվով 11 չեմպիոնական տիտղոս, այդ թվում՝ 4 անգամ ճանաչվել է WCW կիսածանրքաշային, 1 անգամ՝ WCW թիմային (Քրիս Բենուայի հետ), 2 անգամ՝ ECW աշխարհի հեռուստատեսային, 1 անգամ՝ ECW աշխարհի թիմային (կրկին Բենուայի հետ) և 2 անգամ՝ WWF երկրորդ ծանրքաշային չեմպիոն, ինչպես նաև 1997 թվականին «Պրո ռեստլինգ իլուսթրեյթիդ» հանդեսի «PWI 500» ցանկում գրավել է առաջին հորիզոնականը։ Մարզական կարիերայից հետո աշխատանքի է անցել «WWE» կազմակերպությունում՝ զբաղվելով նոր մարզիկների հավաքագրմամբ և մարզմամբ։
2015 թվականին ընդգրկվել է Հարդքոր ռեստլինգի փառքի սրահում։
Մալենկոյի առավել նշանավոր աշակերտներից են եղել Բրոք Լեզնարը, Քեյնը, Շելթոն Բենջամինը, և այլք։