Շելթոն Բենջամին
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Շելթոն Ջեյմս Բենջամին (անգլ.՝ Shelton James Benjamin, հուլիսի 9, 1975, Orangeburg, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և նախկին օլիմպիական ըմբիշ։ Առավել հայտնի է «WWE» և «ROH» կազմակերպություններում ելույթ ունենալու տարիներից։ Ներկա պահին հանդես է գալիս «New Japan Pro Wrestling» (NJPW) կազմակերպությունում՝ Շելթոն Էքս Բենջամին (Shelton X Benjamin) ռինգային անվամբ։
Շելթոն Բենջամին Shelton Benjamin | |
---|---|
Բենջամինը «ROH Supercard of Honor VII» իրադարձության ժամանակ (ապրիլ, 2013) | |
Իրական անուն | Շելթոն Ջեյմս Բենջամին[1] Shelton James Benjamin |
Ռինգային անուն(ներ) | Շելթոն Բենջամին Շելթոն Էքս Բենջամին |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 1,88 մ |
Հայտարարվող հասակ | 112 կգ |
Ծննդյան թվական | հուլիսի 9, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Օրինջբուրգ, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Ապրելավայր | Սպրինգ, Տեխաս, ԱՄՆ |
Մարզիչ | «Ohio Valley Wrestling» |
Դեբյուտ | 2000 |
Մինչև ռեստլինգով զբաղվելը, հանդես է եկել օլիմպիական ըմբշամարտի մրցասպարեզում, ավագ դպրոցն ավարտելուց հետո հաճախելով Լասենի համայնքային քոլեջ և հաղթանակներ տանելով NJCAA առաջնությունում, ինչպես ըմբշամարտի, այնպես էլ թեթև աթլետիկայի մրցույթներում։ Քոլեջից հետո համալսարանային առաջնություններում ներկայացրել է Մինեսոտայի համալսարանը։ Համալսարանն ավարտելուց հետո սկզբնապես որոշում է կայացրել որակավորվել 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակցության համար, սակայն գերադասել է մուտք գործել ռեստլինգի արդյունաբերություն[2]։
Մասնագիտական կարիերան մեկնարկել է «WWE»-ի նախկին կրտսեր առաջնությունում՝ «Ohio Valley Wrestling»-ում (OVW), որտեղ ելույթներ ունենալու ընթացքում 4 անգամ նվաճել է OVW հարավային թիմային տիտղոսները (որոնցից 3-ը՝ Մինեսոտայի համալսարանի թիմակից Բրոք Լեզնարի հետ)։ 2002 թվականին «WWE»-ի հիմնական կազմ տեղափոխվելուց հետո, Քուրտ Էնգլի և Չառլի Հաասի հետ ձևավորում է «Թիմ Էնգլ» խմբավորումը, իսկ ավելի ուշ «Աշխարհի լավագույն թիմ» անվամբ Հաասի հետ հանդես գալիս թիմային դիվիզիոնում։ «WWE»-ում ելույթներ ունենալու տարիներին 3 անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային, և 1 անգամ՝ WWE Միացյալ Նահանգների և 2 անգամ՝ WWE թիմային չեմպիոնական տիտղոսները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.