From Wikipedia, the free encyclopedia
Ազգային ակադեմիական թանգարան և դպրոց (անգլ.՝ National Academy Museum and School), հիմնադրվել է Նյու Յորքում որպես Դիզայնի ազգային ակադեմիա (անգլ.՝ National Academy of Design), հայտնի որպես Ազգային ակադեմիա (անգլ.՝ National Academy), 1825 թվականին Սեմյուել Մորզեի, Աշեր Բրաուն Դյուրանի, Թոմաս Քոուլի, Մարտին Է. Թոմփսոնի, Հաննա Ամելիա Ռայթի և այլոց կողմից ստեղծված ամերիկյան նկարիչների պատվավոր ասոցիացիա, որի նպատակն է դասընթացների և ցուցադրությունների միջոցով Ամերիկայում խթանել գեղարվեստական արվեստը[6]։
Դիզայնի ազգային ակադեմիա | |
---|---|
Դիզայնի ազգային ակադեմիա (1863-1865) | |
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա, ցուցահանդես, գիտական ընկերություն, պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Հիմնադրված | 1825 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գլխավոր քարտուղար | Սեմյուել Մորզե[3] |
Կամավորներ | 450 |
Հիմնադիր | Սեմյուել Մորզե[4][1][3][…], Աշեր Բրաուն Դյուրան[4][2][5], Թոմաս Քոուլ[4][2][5], Martin E. Thompson?[2], Frederick Styles Agate?[5], Thomas Seir Cummings?[5], John Frazee?[5], Charles C. Ingham?[5], Henry Inman?[5], Gerlando Marsiglia?[5], Samuel Lovett Waldo?[5] և Charles Cushing Wright?[5] |
Կայք | nationalacademy.org(անգլ.) |
Ակադեմիան պրոֆեսիոնալ պատվավոր կազմակերպություն է, դպրոց և թանգարան։ Անդամակցության համար յուրաքանչյուր ոք չի կարող դիմել. Ազգային ակադեմիայի լիիրավ անդամները նշանակվում են բարձրագույն կոչումներ ունեցող ամերիկացի արվեստագետներից, ճարտարապետներից և ճանաչվում են "NA" (National Academician) անվանական տառերով, իսկ թղթակից անդամները՝ "ANA"[7]: Դպրոցն առաջարկում է ստուդիական ուսուցում, վարպետության դասեր, ինտենսիվ քննադատական դասընթացներ, տարբեր սեմինարներ և լանչային դասեր։ Գործում են կրթաթոշակներ։ Թանգարանն ունի 19-րդ, 20-րդ և 21-րդ դարերի ամերիկյան կերպարվեստի ավելի քան 7000 ստեղծագործությունների հանրային հավաքածու։
Տարիներ շարունակ ակադեմիան գտնվել է տարբեր վայրերում, որոնցից նկատելին 1863-1865 թվականներին կառուցված շենքն էր, որը նախագծել է ճարտարապետ Պետեր Բոնետ Ուայթը Վենետիկյան գոթական ճարտարապետության ոճով, որով կառուցվել է Վենետիկի Դոժերի պալատը։ Ակադեմիայի գտնվելու հաջորդ վայրը եղել է Ուեսթ 109-րդ փողոցը և Մանհեթենի Ամստերդամ պողոտան[8]։ 1942 թվականից ակադեմիան զբաղեցնում է մի առանձնատուն, որը նախկինում եղել է քանդակագործ Աննա Հայաթ Հանթինգթոնի և Արչեր Միլթոն Հանթինգթոնի տունը՝ Հինգերորդ պողոտայի 89-րդ փողոցում։
Դիզայնի ազգային ակադեմիայի հիմնադիրներն են եղել Ամերիկյան գեղարվեստի ակադեմիայի ուսանողները։ 1825 թվականին Ամերիկյան ակադեմիայի ուսանողները ուսուցման բացի անհրաժեշտությունից որոշեցին կազմավորել «նկարչական ասոցիացիա», որը շաբաթական կհավաքվեր մի քանի անգամ՝ դիզայնի արվեստի ուսումնասիրության համար։ Այնուամենայնիվ, ասոցիացիան համարվում էր Ամերիկյան ակադեմիայից կախյալ կազմակերպություն, որն իր հերթին անտեսում էր նրանց։ Փորձ արվեց նրանց հաշտեցնելու և պահպանելու մեկ ակադեմիա՝ ասոցիացիայի վեց արվեստագետների Ակադեմիայում պաշտոններ տալով։ Երբ չորս թեկնածուներ չընտրվեցին, հիասթափված արվեստագետները որոշեցին ստեղծել նոր ակադեմիա. ստեղծվեց Դիզայնի ազգային ակադեմիան[9]։
Դասավանդող անձնակազմի մեջ կային բազմաթիվ արվեստագետներ, այդ թվում `Ուիլ Հիկոկ Լոուն, ով դասավանդել է 1889-1892 թվականներին։ Հայտնի ամերիկացի բանաստեղծ Ուիլյամ Քալեն Բրայանտը նույնպես դասախոսություններ է կարդացել։ Ճարտարապետ Ալեքսանդր Ջեքսոն Դևիսը դասավանդում է ակադեմիայում, նկարիչ Լեմուել Ուիլմարթը եղել է առաջին մեկ դրույքով դասախոսը[10][11]։
1824 թվականին Գեղարվեստի ազգային ակադեմիայի դասախոսներից են եղել[12]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.