From Wikipedia, the free encyclopedia
«Դժբախտություն» (ռուս.՝ «Беда»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դինարա Ասանովան[1][2][3] Իզրայիլ Մետերի սցենարով «Լենֆիլմ» կինոստուդիայում 1977 թվականին։
Դժբախտություն ռուս.՝ Беда | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թեմա | հարբեցողություն |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դինարա Ասանովա |
Սցենարի հեղինակ | Իզրայիլ Մետեր |
Դերակատարներ | Ալեքսեյ Պետրենկո |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Ֆիլմը հանգիստ հարբեցող Վյաչեսլավ Կուլիգինի անհատականության փլուզման մասին է։ Գլխավոր հերոսը միջին տարիքի տղամարդ է, որն ապրում է մի փոքրիկ բանվորական գյուղում և աշխատում է որպես եռակցող ավտոբազայում։ Նա իր ամբողջ ժամանակը տրամադրում է հարբեցողությանը՝ կամ ընկերների հետ, կամ միայնակ։ Հարբելով՝ նա կնոջը տանջում է անհավատարմության անիմաստ ու անհիմն կասկածներով, վիրավորում մորը։ Երբ սիրելիները փորձում են Վյաչեսլավին հեռու պահել ալկոհոլից, նա դառնում է ագրեսիվ։ Խմիչք գնելու համար նա տանից տանում է նույնիսկ չնչին արժեք ունեցող իրերը։
Օղու փող չունենալով՝ Վյաչեսլավը ներխուժում է գյուղի խանութ, դիմադրություն ցույց տալիս ոստիկանությանը և դատապարտվում ազատազրկման։ Զինաիդան, այլևս չդիմանալով անտանելի ամուսնությանը, ամուսնալուծության հայց է ներկայացնում։ Վյաչեսլավից երես են թեքում բոլոր նրանք, ովքեր եղել են նրա կյանքում, միայն մայրը չի կարող լքել որդուն։ Նա մի քանի օր ճանապարհ է գնում՝ գաղութում կարճ ժամանակով որդուն տեսնելու համար և պատրաստ է մնալ անապատում՝ նրա կողքին լինելու համար։
Ֆիլմը նկարահանվել է Լենինգրադի մարզի Պրիոզյորսկի շրջանի Սոսնովո գյուղում։ Գարեջրատունը, որտեղ զրուցում են Պետրենկոյի և Բուրկովի հերոսները, և խանութը, ուր ներխուժում է Պետրենկոյի հերոսը, իսկապես գոյություն են ունեցել և քանդվել են Գորբաչովի հակաալկոհոլային արշավի ժամանակ։ «Արտադրամասը», որտեղ աշխատում է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հերոսուհին, 1980-ականների կեսերին եղել է ճաշասրահ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.