From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ Պետերսոն (անգլ.՝ David A. Patterson, նոյեմբերի 16, 1947[1], Evergreen Park, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), համակարգչային գիտության ամերիկացի գիտնական, միկրոպրոցեսորների մշակող, Բերկլիի Կալիֆոrնիայի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսոր, 1977 թվականից՝ Turing մրցանակի դափնեկիր (2017)։ Հայտնի է RISC-պրոցեսորների նախագծում ունեցած ներդրումով, այդ թվում՝ որպես Berkeley RISC նախագծի ղեկավար[14] (որի շրջանակներում ստեղծվել են RISC i և RISC II պրոցեսորներ[15]) և «RISC» տերմինի հեղինակ[14][16]։
Սովորել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում, բակալավրի աստիճան ստացել է 1969 թվականին, մագիստրոսի աստիճան՝ 1970 թվականին, 1976 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[17] Դևիդ Մարտինի (David F. Martin) և Ջերալդ Էսթրինի ղեկավարությամբ:
Որոշ ժամանակ եղել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի նախագահ (անգլ.՝ Computer Science Department), ղեկավարել է Computer Research ասոցիացիան։ Խորհրատվություն է տվել SPARC նախագծի մասին[15]։ Մտնում էր ԱՄՆ նախագահին առընթեր տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդի մեջ (PITAC) 2003-2005 թվականներին։ 2004-2006 թվականներին ընտրվել է Association for Computing Machinery (ACM)-ի նախագահ։ Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի գործող անդամ (Ֆելո)։
1990-ական-2000- ական թվականներին մշակել է RISC-ճարտարապետության մի քանի տարբերակներ, ներառյալ ուսումնական DLX-ը և հեռանկարային ազատ RISC-V-ն[18], ուսումնասիրել է հիշողության և պրոցեսորների ինտեգրման հարցերը (Berkeley IRAM project)[19]:
Արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ջոն ֆոն Նեյմանի մեդալ (2000), C&C Prize (2004), Էքերտ-Մոքլիի մրցանակ (2008), Թյուրինգի մրցանակ (2017)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.