Անկումային արվեստ, դեկադենտություն (լատին․՝ decadentia-անկում), իմպերիալիզմի դարաշրջանի բուրժուական արվեստում տարածված անկումային հոսանքների ընդհանուր անունը։ Ձևավորվել է Ֆրանսիայում XIX դարի 80-ական թվականներին (ֆրանսերեն «decadence» - անկում բառից)։ Այն երբեմն բնութագրվում է որպես կապող օղակ XIX դարի ռոմանտիզմի և XX դարի մոդեռնիզմի միջև։ Նրանք դեմ էին արվեստի հին, ավանդական մոտեցումներին, փնտրում էին ինքնարտահայտման նոր ձևեր, որոնք ավելի լավ կհամապատասխանեին ժամանակակից մարդու աշխարհընկալումներին։ Այս ուղղության հիմնադիրները հանդես էին գալիս արվեստի նախկին ուղղությունների դեմ, հիմնականում նատուրալիզմի և ռեալիզմի դեմ։ Սկզբնական շրջանում նրանց առաջարկած փոփոխությունները վերաբերում էին միայն արտահայտչաձևերին։ Նրանք առաջարկում էին արվեստում նոր, ավելի ճկուն ձևերի ստեղծում։

Արագ փաստեր
Անկումային արվեստ
արվեստի շարժում, Գրական հոսանք Խմբագրել Wikidata
Փակել

Դեկադենտության բնորոշ գծերն են սուբյելտիվիզմը, ինդիվիդուալիզմը, փոխուստը հասարակությունից, կտրվածությունը իրականությունից, արվեստը արվեստի համար սկզբունքը, արժեքների անկումը։

Արևմտյան մշակույթում դեկադենտության նշանավոր դեմքերից են Օսկար Ուրայլդը, Շարլ Բոդլերը, Արթուր Ռեմբոն, Օլդոս Խակսլին, Պոլ Վեռլենը և ուրիշներ։ Ռուս դեկադենտների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Բալմոնտը, Դոբրոլյուբովը, Կոնևսկին, Սոլոգուբը, ինչպես նաև վաղ շրջանում Վալերի Բրյուսովը[1]։

Անկումային արվեստի տեսական հիմքը սուբյեկտիվ իդեալիզմն է, «արվեստը արվեստի համար» տեսությունը, որ հասցվում է իր ծայրահեղ արտահայտությանը։ Գաղափարայնությանը, ժողովրդայնությանը, ռեալիզմին, դասական արվեստի սկզբունքներին անկումային արվեստը հակադրում է բուրժուական անհատապաշտությունը, սուբյեկտիվիստական կամայականությունը, միստիկան, հրաժարումը կյանքի ճանաչողությունից։ Ոչ սակավ անկումային արվեստը ստանում է բացահայտ հակադեմոկրատական և հակահումանիստական բնույթ, քարոզում է պատերազմի, ռասիզմի, անբարոյականության պաշտամունք։ Անկումային արվեստի բազմաթիվ, հատկապես՝ արդի հոսանքներին բնորոշ է կերպարի ավերումը, գեղարվեստական ձևի հեղափոխումը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.