![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ea/Ruines_de_D%25C3%25A9los.jpg/640px-Ruines_de_D%25C3%25A9los.jpg&w=640&q=50)
Դելոս
From Wikipedia, the free encyclopedia
Դելոս[2], Դիլոս[3] (հին հունարեն՝ Δῆλος, հուն․՝ Δήλος), հունական կղզի Եգեյան ծովում, Կիկլադներ կղզեխմբում։ Ներկա դրությամբ կղզին կամ անմարդաբնակ է, կամ քիչ բնակեցված։ 2001 թվականին անցկացված մարդահամարի ժամանակ կղզում բնակվում էր 14 բնակիչ։
![]() | |
Տեսակ | կղզի, պոլիս, հնագիտական հուշարձան և Համաշխարհային ժառանգություն |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Mykonos Municipality? և Commune of Mykonos? |
Մասն է | Կիկլադներ |
Երկարություն | 5 կմ |
Լայնություն | 0,25 կմ |
Մակերես | 350,64 հեկտար |
Ամենաբարձր կետը | Cynthus? |
Բնակչություն | 24 մարդ (2011)[1] |
![]() | |
![]() | |
Հին հունական դիցաբանության համաձայն, Դելոս կղզու վրա են լույս աշխարհ եկել Ապոլլոն և Արտեմիս աստվածները։ Հին ժամանակներից Դելոս կղզին սրբավայր էր հանդիսանում հույների համար։ Կղզու վրա կան բազմաթիվ տեսարժան վայրեր, այդ թվում նաև Ապոլլոնի և Դիոնիսոսի տաճարները։
Կղզին պահպանել է Եգեյան աշխարհի տարբեր քաղաքակրթությունների բազմաթիվ հետքեր սկսած նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մ.թ.ա. 3-րդ հազարամյակից։ Դելոսի ճարտարապետական հուշարձանները բազմազան են և շատ խիտ կենտրոնացած, ձևավորում են խոշոր բազմազգ միջերկրածովյան նավահանգստի կերպար։