From Wikipedia, the free encyclopedia
Դափնազգիներ (լատին․՝ Lauraceae), բույսերի մագնոլիածաղկավորների կարգի ընտանիք։ Մշտադալար կամ տերևաթափ ծառեր կամ թփեր են՝ հերթադիր կամ հակադիր տերևադասավորությամբ, որոնք բոլոր օրգաններում արոմատիկ յուղեր են պարունակում։ Տերևները հասարակ են, ամբողջաեզր կամ բլթակավոր, առանց տերևակիցների, տերևաթիթեղների վրա թափանցիկ, կետանման գեղցիկներով։ Ծաղիկները երկսեռ են կամ բաժանասեռ։ Վերջին դեպքում բույսերը միատուն են կամ ծաղիկները բազմասեռ են, միայնակ, դեղնավուն կամ կանաչավուն, հավաքված հովանոցներում, վահաններում կամ հուրաններում, կանոնավոր են։ Ծաղկապատը կազմված է վեց թերթիկներից, որոնք դասավորված են երկու շրջանով։ Առէջների թիվը հասնում է 9-ի, 12-ի, երբեմն շատ։ Փոշեպարկը 2-4 բնանի է։ Սերմնարանը վերնադիր է, հազվադեպ ցածրադիր, միաբուն, մեկ սերմնաբողբոջով։ Վարսանդը ունի մեկ սռնակ, սպին հասարակ է կամ 2-3 բլթականի։ Պտուղը հյութալի կամ չոր կորիզապտուղ է կամ հատապտուղ։ Սերմը էնդոսպերմ չունի։ Շաքիլները հաստ են, մսալի[1]։
Դափնազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Դափնածաղկավորներ (Laurales) |
Ընտանիք | Դափնազգիներ (Lauraceae) Juss., 1789 |
Ընտանիքը կազմում է 45 ցեղ, որոնց կազմում հաշվվում է ավելի քան հազար տեսակ, հիմնականում արևադարձային և մերձարևադարձային բույսեր։ Հայաստանում մշակվում է միայն դափնի ցեղի՝ մեկ տեսակ, այն էլ խիստ սահմանափակ տարածության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.