ամերիկացի դերասան, երգիչ և երգերի հեղինակ From Wikipedia, the free encyclopedia
Դարեն Էվերեթ Քրիս (անգլ.՝ Darren Everett Criss, փետրվարի 5, 1987[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[3], ամերիկացի դերասան, երգիչ և երգերի հեղինակ։ Հայտնություն է ստացել «Glee» (2010-2015) հեռուստասերիալում դերակատարմամբ և արժանացել է Էմմի և Ոսկե Գլոբուս մրցանակների՝ կատարելով սերիական մարդասպան Էնդրյու Քյունենենի դերը «Ամերիկյան կրիմինալ պատմություններ։ Ջանի Վերսաչեի սպանությունը» (2018) հեռուստասերիալում։ Նա նաև հայտնվել է Բրոդվեյում և ֆիլմերում, թողարկել է մի շարք երգեր, թե որպես մենակատար, թե որպես խմբի անդամ։
Դարեն Քրիս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 5, 1987[1][2] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան, հեղինակ-կատարող, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, հնչյունավորող և կոմպոզիտոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2023050 |
darrencriss.com |
Չիկագոյում տեղակայված StarKid Productions երաժշտական թատերական ընկերության հիմնադիր անդամ և համանախագահն է, առաջին անգամ իր վրա ուշադրություն է սևեռել StarKid-ի «A Very Potter Musical» ներկայացման մեջ կատարելով Հարի Փոթերի դերը և գրելով երաժշտության և տեքստերի մեծ մասը։
Ծնվել է Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում, Սերինա և Չարլզ Ուիլիամ Քրիսի` ներդրումային բանկիրի և արվեստների հովանավորի կրտսեր երեխան է[3][4][5][6]։ Ունի ավագ եղբայր՝ Չարլզ «Չակ» Քրիսը, որը Freelance Whales բենդի անդամ է[4]։ Քրիսը եվրասիացի է, նրա մայրը ծնունդով Ֆիլիպինների Սեբու քաղաքից է, ունի չինական, ֆիլիպինյան և իսպանական ծագում, իսկ հայրը՝ ծնունդով Փեսնսիլվանիայի Պիտսբուրգ քաղաքից է, ունի անգլիական, գերմանական և իռլանդական ծագում[7]։ Քրիսը հիմնականում մեծացել է Սան Ֆրանցիսկոյում, բացառությամբ 1988-ից 1992 թվականներին, երբ ընտանիքը բնակվում էր Հավայիի Հոնոլուլուում, որտեղ հայրը հիմնադրել է EastWest բանկը և զբաղեցրել նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը[6]։
Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը հայտնվել է դեռ վաղ մանկությունից, հինգ տարեկան հասակում սկսել է հաճախել ջութակի դասերի և հաջորդ 15 տարիներին ուսումնասիրել է դասական երաժշտություն[8]։ Քրիսը ինքնուրույն սովորել է նվագել այլ գործիքներ, այդ թվում կիթառ, ֆորտեպիանո, մանդոլինա, շրթհարմոն և թմբուկ[9][10]։ Ավագ դպրոցում խորացել է երաժշտության մեջ՝ զբաղեցնելով դպրոցական երգչախմբի կոնցերտմեյսթերի պաշտոնը, եղել է սեփական խմբի առաջնորդը և իր հասկակիցները քվեարկել են նրա օգտին «ամենայն հավանականությամբ Գրեմմի մրցանակի արժանանալու համար»[11][12]։ 15 տարեկանում սկսել է զբաղվել երաժշտական ստեղծագործությունների ուսումնասիրմամբ և գրել է իր առաջին երգը, որն ավելի ուշ օգտագործել է որպես 2009 թվականին թողարկված իր առաջին EP Human ալբոմի առաջատար սինգլ[13]։
Հետաքրքրություն է հայտնել կատարողական արվեստների նկատմամբ։ 10 տարեկան հասակում ընդունվել է Ամերիկյան կոնսերվատրիայի թատրոն («Երիտասարդ կոնսերվատորիա» նախագիծ), որտեղ ուսումնասիրել է թատերական ներկայացումներ իր կազմավորման ողջ ընթացքում[14]։ Սուրբ Իգնատիոսի անվան քոլեջում եղել է թատերական արվեստների նախագծի անդամ և ելույթ է ունեցել դասական պիեսներում, ներառյալ՝ «Երաժիշտը», «Աննա Ֆրանկի օրագիրը»[15] և «Ջութակահարը տանիքին»[16]։ Ակտիվ է եղել որպես դերասան և ռեժիսոր Միչիգանի համալսարանի ուսանողական թատերական «Արվեստների նկուղ» կազմակերպությունում[17]։ 2008 թվականին մեկ կիսամյակ անցկացրել է արտասահմանում, որտեղ ուսումնասիրել է իտալական թատրոնը Արեցցոյի dell’Arte ակադեմիայում[18]
Թատրոնի բեմում իր առաջնաելույթը կատարել է տաս տարեկան հասակում՝ կատարելով Սեզարիոյի դերը «Ֆաննի» մյուզիքլում (1997), հետո Ռիչարդ Ռոդջերսի թատրոնում անցկացվող Սթիվեն Սոնհայդի հեղինակային «Ես լսո՞ւմ եմ վալս» (1998) մյուզիքլում կատարել է Մաուրոյի և «Զենքը ձեռքին երեխաներ» մյուզիքլում (1999) Բորգեարա Քոլհաունի դերերը[19][20][21]։
Ողջ երիտասարդության ընթացքում հայտնվել է ամերիկյան թատերական կոնսերվատորիայում և խաղացել է «Սուրբ ծննդյան հեքիաթ», «Ամառային գիշերվա երազ» և «Վոյսեյի ժառանգությունը» պիեսներում[22]։ Միչիգանի համալսարանում ելույթ է ունեցել «Հպարտություն և նախապաշարմունք», «Մի քանի լավ տղաներ» և «Ինիշման կղզու անդամալույծը» բեմականացումներում։
2009 թվականին պատկերավոր արվեստների բաժնում բակալավրի աստիճան ստանալուց հետո, Միչիգանի համալսարանից ընկերների և համակուրսեցիների հետ հիմնել է «StarKid» թատերական ընկերությունը։ Այդ ընկերությունում նրա առավել նշանակալից դերերն ունեցել է «Շատ Փոթերային մյուզիքլ» «Շատ Փոթերային շարունակություն» և «Շատ Փոթերային տարի» մյուզիքլներում (Ջոան Ռոուլինգի վիպաշարի հիման վրա)[23][24]։ «Շատ Փոթերային մյուզիքլի» երաժշտությունը և տեքստերը գրել է Էյ Ջեյ Հոլմսի հետ, իսկ «Ես և իմ առնանդամը»՝ Էյ Ջեյ Հոլմսի և Կառլոս Վալդեսի հետ։ Միայնակ գրել է սիքվելի՝ «Շատ Փոթերային մյուզիքլի» և «Աստղանավի» երաժշտությունը և տեքստը[25][26][27][28]։
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Ստեղծագործություն | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2011 | Variety | Երիտասարդ բարեգործների ուժը | Թրևոր նախագիծ | Հաղթանակ | |
Dorian Awards | Ծագող աստղ | Glee | Հաղթանակ | [29] | |
Teen Choice Awards | Ծագող աստղ | Հաղթանակ | [30] | ||
NewNowNext Awards | Լավագույն դերասան | Հաղթանակ | [31] | ||
BroadwayWorld – Chicago Awards | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | Աստղանավ | Հաղթանակ | [32] | |
2012 | BroadwayWorld – Chicago Awards | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | A Very Potter Senior Year | Հաղթանակ | [33] |
Broadway.com Award | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | Ինչպես հաջողության հասնել բիզնեսում առանց հատուկ ջանքերի | Հաղթանակ | [34] | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա | Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ | Glee | Առաջադրված | [35] | |
2013 | Dorian Award | Տարվա լավագույն հեռուստատեսային երաժշտական բեմականացում | Առաջադրված | [36] | |
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա | Կատակերգական հեռուստասերիալի լավագույն դերասանական կազմ | Առաջադրված | [37] | ||
Shorty Awards | Լավագույն հեռուստատեսային դերասան | Ինքն իրեն | Առաջադրված | [38] | |
People's Choice Awards | Սիրված կատակերգական հեռուստատեսային դերասան | Glee | Առաջադրված | [39] | |
Սիրված հեռուստատեսային դերասան | Առաջադրված | ||||
Լավագույն էկրանային զույգ (Քրիս Քոլֆերի հետ) | Առաջադրված | ||||
2015 | Broadway.com Award | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը | Հաղթանակ | [40] |
Էմմի | Կատակերգական հեռուստասերիալի համար լավագույն երաժշտություն և երգեր | «This Time» – Glee | Առաջադրված | [41] | |
Hollywood Music in Media Awards | Լավագույն երաժշտական կատարում | Հաղթանակ | [42] | ||
Ջիֆոնի կինոփառատոն | Լավագույն դերասան | Ընդհանուր աշխատանք | Հաղթանակ | [43] | |
2017 | Los Angeles Drama Critics Circle | Մյուզիքլում լավագույն տղամարդու դեր | Հեդվիգը և չարաբաստիկ դյույմը | Առաջադրված | |
2018 | MTV Movie & TV Awards | Հեռուստասերիալում լավագույն կատարում | Ամերիկյան կրիմինալ պատմություն։ Ջաննի Վերսաչեի սպանությունը | Առաջադրված | |
Էմմի | Մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | |||
TCA Awards | Դրամայում անհատական նվաճում | Առաջադրված | |||
2019 | Ոսկե գլոբուս | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | ||
ԱՄՆ կինոդերասանների գիլդիա | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասան | Հաղթանակ | [44] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.