From Wikipedia, the free encyclopedia
Դարեհ Գ Կոդոմանոս[4] (մ. թ. ա. 380, Պարսք, Աքեմենյան պետություն, Medo-persia, Հին Մերձավոր Արևելք - մ. թ. ա. 330[1], Բակտրիա), Աքեմենյան վերջին թագավորը մ.թ.ա. 336-ից։ Արշամի որդին, Աքեմենյան տոհմաճյուղից։ Նախապես եղել է Հայաստանի սատրապ։ Գահին տիրել է Արտաքսերքսես Գ թագավորի ներքինի Բագոասի օգնությամբ՝ դավադրաբար սպանելով թագավորին ու նրա զավակներին։ Մ.թ.ա. 335-ի վերջին վերագրավել է Եգիպտոսը։ Գրանակոսի (մ.թ.ա. 334 թ.), Իսոսի (մ.թ.ա. 333 թ.) և Գավգամելայի (մ.թ.ա. 331 թ.) ճակատամարտերում, պարտվելով Ալեքսանդր Մակեդոնացուց, ի վերջո կորցրել է իր ամբողջ տիրապետությունը։
Դարեհ Գ | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 380 |
Ծննդավայր | Պարսք, Աքեմենյան պետություն, Medo-persia, Հին Մերձավոր Արևելք |
Մահացել է՝ | մ. թ. ա. 330[1] |
Վախճանի վայր | Բակտրիա |
Պերսեպոլիս | |
Երկիր | Աքեմենյան պետություն |
Ուղեկից | Ստատիրա |
Տոհմ | Աքեմենյաններ[2] |
միապետ | |
Հայր | Arsames? |
Մայր | Sisygambis?[3] |
Երեխաներ | Ochus?, Drypetis?, Ստատիրա և Ariobarzanes? |
Հավատք | Զրադաշտականություն |
Սպանվել է Բակտրիայի սատրապ Բեսոսի հրամանով՝ հակառակորդի հետապնդումից փախչելիս։ Վրա հասած Ալեքսանդր Մակեդոնացին Դարեհի դին պատվով ու շուքով թաղել է Պերսեպոլիսի գերեզմանատանը, իրեն հռչակել Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.