ճակատամարտը տեղի է ունեցել 331թ. Գավգամելիաի դաշտում Բաբելոնից ոչ հեռու։ Պատերազնը ավարտվում է Մակեդոպացու հաղթանակով From Wikipedia, the free encyclopedia
Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։
Թվական | 331 մ. թ. ա., հոկտեմբերի 1 |
---|---|
Մասն է | аликՄակեդոնացու արշավանքներ |
Վայր | Գավգամելա (ժամ. Իրաքի Էրբիլ քաղաքի մոտ) |
Արդյունք | Հին Մակեդոնիայի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Հին Մակեդոնիա, Կորնթոսյան միություն | Աքեմենյան պետություն, Պարսկաստան |
Հրամանատարներ | |
Ալեքսանդր Մակեդոնացի | Արքայից արքա Դարեհ III |
Կողմերի ուժեր | |
40 հազար հետևակազոր, 7 հազար հեծելազոր | 100 հազար հեծելազոր, 400 հազար հետևակազոր (Հուստինոս) 45 հազար հեծելազոր և 200 հազար հետևակազոր (Կուրցիուս Ռուֆուս) 40000 հեծելազոր, 1,000,000 հետևակային, 200 մարտակառք և փղեր՝ 15 գլուխ (Արիանոս) |
Ռազմական կորուստներ | |
1200 զոհված | 30 հազար զոհված (Արիանոս) 40 հազար զոհված (Կուրցիուս Ռուֆուս) 90 հազար զոհված (Դիոդորոս Սիկիլիացի) |
Ընդհանուր կորուստներ |
Գավգամելայի ընդարձակ հարթավայրը (ի տարբերություն Իսոսի) հարմար էր պարսկական զորքի ծավալման համար։ Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40,000 հետևակազոր, 7,000 հեծելազոր։ Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տերության հպատակ ժողովուրդները՝ եգիպտացիք, բաբելոնացիք, մարեր, պարթևներ, ասորիներ, բակտրիացիք, սկյութներ, հնդիկներ, հույն վարձկաններ, կապադովկիացիք և այլն։ Պարսկական աջ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ։
Պարսիկների զորքը հաշվում էր 200,000 հետևակազոր, 45,000 հեծելազոր, 200 ռազմակառք և 15 փիղ։ Դարեհը մեծ հույսեր էր կապում իր ռազմակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար ու սուր սեպաձև դանակներ։ Ռազմակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքն ու լցնել փոսերը։ Ճակատամարտի նախորդ գիշերը Դարեհը, երկյուղելով հակառակորդի անսպասելի հարձակումից, պահեց իր բանակը մարտական զգոնության վիճակում, ինչը վնասեց զինվորներին։ Մինչդեռ հունամակեդոնական զորքը լիարժեք հանգստացավ։
Այդ ճակատամարտի առանձնահատկությունը ուժերի անհավասարությունն է։ Երբ առճակատվող բանակները դեմ դիմաց շարվեցին, ստացվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը 4 կիլոմետր էր, իսկ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը։ Այստեղից առաջանում էր պարսիկների կողմից շրջափակման սպառնալիքը։
հակառակորդները դիրքավորվեցին հետևյալ եղանակով։ Դարեհը իր առաջապահ մասում ճակատի երկարությամբ շարեց հեծելազորին, երկրորդ գծի թևերում ՝ հետևակին, իսկ կենտրոնում, ինչպես Իսոսի ժամանակ, տեղադրեց անձնական թիկնազորով շրջապատած արքայական ռազմակառքը։ Ալեքսանդրը, զգուշանալով թշնամական շրջափակումից, կիրառեց զորքերի եռաճակատ դասավորություն։ Նա կենտրոնում տեղադրեց փաղանգը, ձախից ու աջից՝ Պարմենիոնի ու իր ուժերը։ Մինչ այժմ Ալեքսանդրի փաղանգը զրկված էր իր հնարավորությունները ցուցադրելուց, բայց Գավգամելայում այն հաստատելու էր իր վաղեմի համբավը։
Զինարվեստում գործում է կարևոր սկզբունք, ըստ որի հակացուցվում է մարտի ընթացքում կտրուկ փոխել ընտրած մարտավարությունը։ Ալեքսանդրը մտադրված էր հարկադրել թշնամուն խախտել այդ սկզբունքն ու դրդել նրան կատարելու չնախատեսված ու հապճեպ վերադասավորումներ։
Երբ հակառակ կողմերը դիրքավորվեցին, Ալեքսանդրը շարժեց իր ղեկավարած թևը՝ բայց ոչ թե առաջ, ինչպես սպասում էր հակառակորդը, այլ դեպի աջ։ Դրանով նա տեղափոխում է կռվադաշտը դեպի չմաքրած դերբուկաձև հատվածը և դժվարացնում պարսկական ռազմակառքերի գրոհը։ Բայց Ալեքսանդրի աջակողմյա զուգահեռ տեղաշարժումը ծառայում էր ավելի կարևոր նպատակի՝ այն խափանում էր թշնամական արագաշարժ հեծելազորի ու դանդաղաշարժ հետևակի միասնականությունը, ինչի արդյունքում նրա ճակատում բացվածք առաջանալու վտանգ էր գոյանում։ Ընձեռնած հնարավորությունը պատշաճ կերպով օգտագործելու դեպքում Մակեդոնացին կարող էր խցկվել այդ բացվածքի մեջ ու խառնել թշնամական շարքերը։
Դարեհը, չհասկանալով Ալեքսանդրի մանյովրները, հարձակում է իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա։ Սակայն ճակատային գրոհը փաստորեն վերածվում է արագաշարժ մակեդոնական հեծյալների հետևից վազելուն։ Այդ շարժումների ընթացքում, ինչպես և ակնկալում էր Ալեքսանդրը, պարսիկների շարքերում ճեղք գոյացավ։ Հեթայրները արագ վերադասավորվեցին ու սեպաձև բռունցքով մխրճվեցին բացվածքի մեջ։ Նրանց թիկունքում թաքնված պելտաստները դուրս վազեցին ու իրենց գործողություններով շեղեցին պարսիկ հեծյալների ուշադրությունը։ Դա հնարավորություն տվեց հետևակին ու փաղանգին միավորվել հեթայրների հետ և բազմապատկել գրոհի սաստկությունը։
Ինչ վերաբերում է պարսիկ մարտակառքերի չեզոքացմանը, ապա այստեղ մակեդոնացիք հատուկ հնարք էին մշակել։ Հետևակը միջանցքներ բացեց և այնտեղ մղեց մարտակառքերը։ Առաջացած որոգայթներում պարսիկներն ընկան նետաձիգները հարվածների տակ, հատկապես խոցելի դարձան անպաշտպան կողքերը։ Անհաջող եղավ նաև փղերի գրոհը. մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին ամեհի կենդանիներին։
Ալեքսանդրի թևում ճակատամարտը սաստկանում էր։ Պարսիկների զանգվածի մեջ թափանցած մակեդոնական խումբը մասնատվեց և թշնամին ներս խուժեց առաջացած արանքի մեջ։ Նրանց մի զորաթևը Բաբելոնի կուսակալ Մազեյի գլխավորությամբ շրջափակեց Պարմենիոնի գնդերը, իսկ մյուսը՝ Բակտրիայի կուսակալ Բեսի, զարկեց Ալեքսանդրի վերջապահին։
Սկզբնաղբյուրների համաձայն՝ պարսկական բանակում գտնվող հայկական հեծելազորին կապադովկիացիների հետ համատեղ հաջողվեց ճզմել Պարմենիոնին ու դուրս գալ նրա թիկունքը։ Արիանոսի հավաստմամաբ, մակեդոնական ձախ թևին ՛՛անխուսափելի կործանում էր սպասում, եթե Ալեքսանդրը ստիպված նրան օգնության չուղարկեր հեթայրների ու հիպասպիստների ընտրյալ ջոկատները։
Մինչ Պարմենիոնի թևը դիմակայամում էր արյաց բանակի կատաղի հարվածներին՝ Ալեքսանդրը, ինչպես դա եղավ Իսոսում, նպատակադրվել էր հասնել արքայից արքային։ Հսկայական դաշտի փոշու օվկիանոսը ցնծվում էր կռվողների ճիչերից ու նժույգների խրխնջոցից։ Վերջապես, եկավ մարտի բեկումնային պահը։ Մի կողմից Դարեհի ուղղությամբ ահարկու դոփյունով շարժվում էր մակեդոնական փաղանգը, մյուս կողմից սրընթաց մոտենում էր ինքը՝ Ալեքսանդրը։ Կաթվածահար եղած արքան նոր միայն հասկացավ իրեն շրջապատելու միտումը։ Նա անմիջպես շրջեց կառքը և վերստին դիմեց փախուստի։ Այդ պահից Գավգամելայի դաշտավայրը վերածվեց սպանդանոցի։ Պարսիկների անկառավարելի դարձած ձախ թևը խուճապահար դիմեց փախուստի։
Պարսից աջ թևը որոշ ժամանակ անտեղյակ մնալով արքայի նահանջի մասին շարունակում էր ճնշել Պարմենիոնին։ Հայկական զորամիավորումները մարտը վարեցին մեծ առավելությամբ և լքեցին դաշտը միայն մյուս զորաթևերի ջախջախումից և արքային արքայի փախուստից հետո։ Ալեքսանդրը հետապնդում էր Դարեհին, երբ նրան տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին։ Նա ստիպված եղավ դադարեցնել հետապնդումն ու վերադառնալ ճակատամարտի վայրը։
Գավգամելայի ճակատամարտում վախճանվեց հեթայրների մեծ զորաքանակ, հատկանշական եղավ նաև մակեդոնական փաղանգի դերը։ Ինչ վերաբերում է պարսկական հեծելազորին` ապա նրանց մի ստվար զանգվածին հաջողվեց ճողոպրել։ Գավգամելան այն վճռորոշ հարվածն էր, որից հետո աքեմեյանների տիրապետությունը այլևս երբեք ոտքի չկանգնեց։ Ճակատամարտը ունեցավ հսկայական աշխարհաքաղաքական նշանակություն և դասվում է պատմության մեծագույնների շարքում։ Հին պատմիչների խոստովանքով ՛՛մակեդոնացիների սեպաձև հարվածը շրջեց պատմության ընթացքը՛՛:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գավգամելայի ճակատամարտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 696)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.