From Wikipedia, the free encyclopedia
Դանիիլ Ալեքսանդրովիչ Գրանին (իսկական ազգանունը՝ Գերման, հունվարի 1, 1919[1][2][3][…], Volynka, Rylsky Uyezd, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[4][5] - հուլիսի 4, 2017[2][6][7][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող, կինոսցենարիստ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1989), ԽՍՀՄ պետական մրցանակի (1976), ՌԴ պետական մրցանակի (2001, 2016) և ՌԴ Նախագահի մրցանակի (1998) դափնեկիր, Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի (2005)։
Դանիիլ Գրանին ռուս.՝ Даниил Александрович Гранин | |
---|---|
Ծննդյան անուն | ռուս.՝ Даниил Александрович Герман |
Ծնվել է | հունվարի 1, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Volynka, Rylsky Uyezd, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 4, 2017[2][6][7][…] (98 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Գերեզման | Կոմարովոյի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, հեղինակ, վիպասան և վիպասան |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Խորհրդային Ռուսաստան, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրոտեխնիկական համալսարան և Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան (հունիսի 23, 1940) |
Ժանրեր | պատմվածք և վիպակ |
Անդամակցություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և third Civic Chamber of the Russian Federation? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Դանիիլ Գրանին Վիքիդարանում | |
Daniil Granin Վիքիպահեստում |
Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը (1940)։ Առաջին ստեղծագործություններից է «Ինժեներ Կորսակովի հաղթանակը» (1949) վիպակը։ Գրել է վեպեր՝ «Որոնողները» (1954, հայերեն հրատարակությունը՝ 1957), «Հարսանիքից հետո» (1958, հայերեն հրատարակությունը՝ 1961), «Ամպրոպն եմ սանձում» (1962, հայերեն հրատարակությունը՝ 1965), որոնք բեմականացվել և էկրանացվել են։ Պատկերել է խորհրդային գիտնականների կյանքը[8]։
Վաղ տարիների իր բոլոր ինքնակենսագրություններում Դանիիլ Գերմանը որպես իր ծննդյան ամսաթիվ նշում է 1918 թվականի հունվարի 1-ը, իսկ որպես ծննդավայր՝ Կուրսկի նահանգի Վոլին քաղաքը։ Սակայն այսպիսի քաղաք այդ տարածաշրջանում չկա, Վոլինկա գյուղ կա Ռիլսկի շրջանում։ Ապագա գրողի հայրը՝ Ալեքսանդր Գերմանը, տարբեր տերերի մոտ աշխատել է որպես անտառային աշխատանքների կազմակերպիչ, իսկ 1918 թվականի մարտի 5-ից Պետրոգրադի կոմունալ տնտեսության փայտամթերումների բաժնի տասնապետ էր, մայրը՝ Աննա Զախարևնան (որոշ աղբյուրներում նրան կոչում են Աննա Բակիրովնա)[9], տնային տնտեսուհի էր։
1935 թվականին Դանիիլ Գերմանն ավարտեց Լենինգրադի Սմոլնու շրջանի 15-րդ միջնակարգ դպրոցը[9]։ Կես տարի վարորդ է աշխատել, այնուհետև ընդունվել Լենինգրադի Ուլյանով-Լենինի անվան էլեկտրատեխնիկական ինստիտուտ՝ «էլեկտրական կայաններ» մասնագիտությամբ։ Սակայն 4-րդ կուրսում (սեպտեմբեր, 1938) այս մասնագիտությունը հանեցին ինստիտուտից, և Գերմանը տեղափոխվեց Լենինգրադի արդյունաբերական ինստիտուտի 4-րդ կուրս (1940 թվականից՝ Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտ)։ Ավարտեց 1940 թվականի հունիսի 23-ին՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի որակավորում և նշանակվեց աշխատելու 9-րդ հիդրոէլեկտրակայանում։ Սակայն նշանակման վայր չմեկնեց և աշխատանքի անցավ Կիրովի գործարանում՝ որպես էլեկտրաուժային ցեխի փորձարարական խմբի ավագ ինժեներ։ Երիտասարդ ինժեներին նշանակեցին ՀԼԿԵՄ գործարանային կոմիտեի քարտուղարի տեղակալ․ սկսեց ձեռնարկության բազմատպաքանակ թերթում հանդես գալ հոդվածներով[10]։ Միաժամանակ հեռակա կարգով սովորում էր պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։
1941 թվականի հունիսի 5-ին Գերմանը դիմում ներկայացրեց ԽՄԿԿ-ին անդամագրվելու համար և 1941 թվականի հուլիսի 5-ին նրա դիմումը բավարարեցին[11]։
Դանիիլ Գերմանը ռազմաճակատ է մեկնել Լենինգրադի 1-ին հրաձգային դիվիզիայի կազմում՝ ավագ քաղղեկի կոչումով (համապատասխանում է կապիտանի կոչմանը, իսկ սպայական աստիճան ստացավ այն պատճառով, որ ինստիտուտում ռազմական գործ էր ուսումնասիրել[11])։ Նշանակվեց գնդի քաղբաժնի հրահանգիչ կոմերիտական աշխատանքների գծով։ Դիվիզիայի առաջին մարտերն սկսվեցին 1941 թվականի հուլիսի 11-ից։
Նահանջի ժամանակ Գերմանը ստիպված իր վրա վերցրեց 347-րդ հրաձգային գնդի հրամանատարությունը՝ փոխարինելով գնդապետ Ի․ Լեբեդինսկուն, որը ծանր վիրավորվել էր և 2 օր անց իր ենթակաների հետ հեռացավ ռազմաճակատից՝ նկարագրելով դա այսպես․ «41-ի սեպտեմբերի 17-ին մենք ուղղակի դիրքից գնացինք Լենինգրադ՝մտածելով, որ «Ամեն ինչ փլուզվե՛ց»։ Հիշում եմ՝ նստեցի տրամվայ, եկա տուն և պառկեցի քնելու։ Քրոջս ասացի․ «Ուր որ է՝ գերմանացիները ներս կմտնեն՝ նրանց վրա վերևից նռնակ նետիր (մենք Լիտեյնու վրա էինք ապրում) և արթնացրու ինձ»»[12]։ Այնուհետև «Ամեն ինչ այդպես չէր» գրքում Դանիիլ Գրանինը նկարագրեց գնդապետ Լեբեդինսկու վիրավորվելը՝ համեստորեն լռելով վերջինիս դասալքության մասին։
1941 թվականի սեպտեմբերի 18-ին ավագ քաղղեկ Դանիիլ Գերմանին ուղարկեցին Շուշարիի մոտ գտնվող առանձին հրետանային-գնդացրային գումարտակ՝ որպես հրամանատար։ Կռվել է Լուգայի պաշտպանության բնագծում, վիրավորվել 2 անգամ[11]։
1942 թվականի նոյեմբերի 2-ին, որպես 42-րդ բանակի՝ ռազմական տեխնիկայի վերանորոգման-վերականգնման 2-րդ գումարտակի (ձևավորվել է 1942 թվականի մայիսի 8-ին[13]) ռազմական կոմիսար, ստացել է Կարմիր դրոշի շքանշան՝ ռացիոնալիզացված աշխատանքի կազմակերպման և մարտի դաշտից բերված տեխնիկայի ինքնուրույն վերանորոգման, ինչպես նաև կադրերի պատրաստման համար, որը հնարավորություն է տվել ամսեամիս գերակատարել ծրագիրը։
Իր պաշտոնական կենսագրության մեջ Գրանինը հիշատակում է նաև տանկային վաշտի հրամանատար նշանակվելու և Կարմիր դրոշի ու «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշաններ ստանալու մասին, սակայն այս փաստերը հաստատված չեն[14][15][16]։ Հայրենական մեծ պատերազմի ռազմական գործողություններին Գրանինի մասնակցության և պարգևների արժանանալու մասին նրա հրապարակած տեղեկությունները մասամբ հերքվել են գրականագետ Միխայիլ Զոլոտոնոսովի կողմից, որը մանրակրկիտ ուսումնասիրել է արխիվային փաստաթղթերը, այդ թվում՝ «Ժողովրդի ախրանքը 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում» փաստաթղթերի հանրային էլեկտրոնային բանկում գտնվողները։
Հաստատված չէ նաև այն փաստը, որ Դ․ Գերմանը երբևէ մարտնչել է որպես շարքային և որ պաշարման 900 օր անց է կացրել Լենինգրադի խրամատներում։
Դանիիլ Գրանինը մահացել է 2017 թվականի հուլիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում, 98 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.