From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Բրյուլ (հունիսի 16, 1978[2][3][4][…], Բարսելոնա, Իսպանիա[1])[7]) գերմանացի և իսպանացի դերասան[8], կինոռեժիսոր, կրկնօրինակող։
Դանիել Բրյուլ գերմ.՝ Daniel Brühl[1] | |
---|---|
Ծնվել է | հունիսի 16, 1978[2][3][4][…] (46 տարեկան) |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Իսպանիա |
Կրթություն | Dreikönigsgymnasium? |
Մասնագիտություն | դերասան, ոչ գեղարվեստական գրող, գրող, կինոդերասան, հնչյունավորող և կինոռեժիսոր |
Ամուսին | Felicitas Rombold? |
Ծնողներ | հայր՝ Hanno Brühl? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Deutsche Filmakademie? |
Կայք | danielbruehl.com |
Daniel Brühl Վիքիպահեստում |
Դանիել Բրյուլը բնակվում է և՛ Բեռլինում, և՛ Բարսելոնայում։ Գերմանացի հեռուստառեժիսոր Հաննո Բրյուլի և իսպանացի ուսուցչուհի Մարիա Գոնսալեզ Դոմինգոյի որդին խոսում է գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և կատալաներեն[9][10]։ Բրյուլը մեծացել է Քյոլնում, որտեղ հաճախել է երեք թագավորների գիմնազիան (Dreikönigsgymnasium)։ Ութ տարեկան հասակում ընթերցանության մրցույթում հաղթանակը նրան հասցրել է WDR ռադիոկայան։ Ռադիոհաղորդումների և կրկնօրինակման հետագա դերերին հաջորդել են հեռուստատեսային առաջին աշխատանքները։
1994 թվականին «Սվենի գաղտնիքը» հեռուստաֆիլմում ստացած դերով նա ուշադրություն է գրավել, որի արդյունքում 1995 թվականին ARD հեռուստաալիքի «Արգելված սեր» սերիալում խաղացել է փողոցային երեխա Բենջամինի փոքրիկ դերը։
Բրյուլը առաջին անգամ մեծ կինոէկրանին է հայտնվել 1999 թվականի «Հեքիաթային երկիր» ֆիլմում։ Իսկ հանրային ճանաչում է ձեռք բերել «Գուդ բայ, Լենի՛ն» ֆիլմում գլխավոր դերակատարի՝ Ալեքսանդր Քերների դերի շնորհիվ։ Աշխարհում վեց միլիոն հեռուստադիտող ֆիլմը տեսել է կինոթատրոններում։ Այլ ֆիլմերում, ինչպիսին է «Սուրբ Ծնունդ»-ը Բրյուլը ցույց է տալիս իրեն այլ կողմերից ևս։ «Սալվադոր․ պայքար հանուն ազատության» ֆիլմը, որում Բրյուլը զարմանալիորեն գլխավոր դերն է ստացել, 2007 թվականի իսպանական կինոյի գլխավոր հաջողություններից մեկն է դարձել։ 2008 թվականին Լայպցիգում տեղի են ունեցել «Լիլա, Լիլա» (Մարտին Զութերի համանուն վեպի հիման վրա) ֆիլմի նկարահանումները։ 2008 թվականի «Քրաբաթ» ֆիլմում խաղացել է ավագ վարպետ Տոնդայի՝ Քրաբաթի մոտ ընկերոջ դերը։ Քվենտին Տարանտինոյի Օսկարի առաջադրված «Անփառունակ սրիկաները» ֆիլմում Բրյուլը խաղացել է պատերազմի հերոս գերմանացի Ֆրիդրիկ Զոլլերի դերը։ «Եվա» իսպանական գիտաֆանտաստիկ ֆիլմում գլխավոր դերի շնորհիվ 2012 թվականին Իսպանիայում Բրյուլը առաջադրվել է մի քանի անվանակարգերում։ 2013 թվականին Բրյուլը խաղացել է երիտասար Նիկի Լաուդայի գլխավոր դերը։
2016 թվականին նկարահանվել է «Առաջին վրիժառուն։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմի գլխավոր հերոսի ախոյանի՝ Հելմութ Զեմոյի դերում[11]։
2021 թվականին իր ռեժիսորական դեբյուտի՝ «Հարևանը» ֆիլմի համար Բրյուլը հրավեր է ստացել մասնակցելու Բեռլինի 71-րդ միջազգային կինոփառատոնին [12]։
Բրյուլը համարվում է գերմանական կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը (2003)։
2017 թվականին ընդունվել է կինոարվեստի և գիտությունների ակադեմիա, որն ամեն տարի հանձնում է Օսկար մրցանակը։ Դանիել Բրյուլը բնակվում է կնոջ՝ հոգեբան Ֆելիցիտաս Ռոմբոլդի և 2 որդիների հետ Բեռլինում[13][14].[15]։
Բրյուլը խաղացել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Գուդ բայ, Լենին»–ը, «Անփառունակ սրիկաները»–ը, «Շեֆ Ադամ Ջոնս»–ը, «Կապիտան Ամերիկա։Քաղաքացիական պատերազմ»–ը, և «2 օր Փարիզում»–ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.